Բարպան այս խոսքերը ըսելով, հարցական նայեցավ Կարպիսին։ Բայց անիկա, գլուխը հակած, կեդրոնացած ուշադրությամբ սիգարեթ մը կոլորեր և կարծես չէր լսեր Բարպայի խոսքերը։ Վերջապես, ան գուխը բարձրացուց և իր չամիչի պես սև բիբերը հառեով Բարպային՝ ըսավ. ֊ Ավելի աղեկ կըլլա, որ Սենտ ֊էտիեն երթաք, այնտեղ մետաղագործության կեդրոն է… —Ինչո՞ւ,— ըսավ նշանը,— Փարիզի մեջ ալ գործ կա… Ավտոյի ֆաբրիկաները երկաթագործներ կբանեցնենա… ասկե զատ, հյուսիսային դեպարտըմաններու մեջ…
—Անոնք մեր տեղերու երկաթագործներուն պետք չու֊
նին,— ըսավ Կարպիսը…— տարիքի խնդիրն ալ կա,— ավել֊ ցուց անիկա…
—Երկ՛աթագործ չի կա՞,— հարցուց Բարպան մտահոգ։ —Սիստեմը տարբեր է,— ըսավ Կարպիսը,— ամեն բան
մեքենայացված է…Է՛հ, վերջապես, կերթաք, կտեսնեք,— ըսավ Կարպիսը, չուզելով վհատեցնել տարեց նորեկը։
Ինքն ալ վարպետ ատաղձագործ էր, բայց գլուխը ասդին-
անգին զարնելե հետո ստիպվեր էր աշխատիլ շաքայի ֆաբ֊ րիկային մեջ իբրև սևագործ բանվոր։
—Արհեստը այստեղ չանցնիր,— ըսավ Նշանը,— մեր
շոգենավով տեսակ֊տեսակ արհեստավորներ եկան …ամեն֊ քըն ալ հիմակ կաշխատին հանքերու մեջ։
—Այս երկրին մեջ,— ավելցուց Սեղբոսը,— օտարա֊
կանեն կսպասեն ֆիզիկական ուժ… մեր քրտինքը, մեր երի֊ տասարդությունը կուզեն, ուրիշ բանի պետք չունին … չու- նիս ուժ, պետք չես…հայդե… ձայնդ ալ հանելու իրա֊ վունք չունիս, այնպես չէ՞, պապա Դյումոն,— դարձավ ան ծերունիին, որ անհամբերութենեն դողալով իր նստած տե֊ ղեն կհետևր խոսւսկիցներուն դեմքերուն արտահայտու֊ թյան։ Գաբրիել Դյումոնը հղեր էր ժամանակին թաղապետու֊ թյան պաշտոնյա։ Անիկա վաղուց քաշվեր էր գործե, ուներ իր հանգստյան թոշակը և իր աղախինին հետ, որ իր մոտ ծերացեր էր, կապրեր համեստ ե նյութապես ապահով կյան֊ քով, Մտրսիլիո ծայրամասերեն մեկուն մեջ, ծովահայաց 483