Այս էջը հաստատված է

Բարպան մեկ հոնքը բարձրացուցած, գլուխը հակած աջ ուսին, կմտածեր։ Ան ալ, անշուշտ, գիտեր Վասիլի ծրագիրը և ո՛չ կրնար մերժել, ո՛չ որդեգրել։ Ղուկասի վերջին խոսքերը, թե` «մեր գործը չէ» կարծես արձագանք գտան իր մեջ։ Անիկա բառ մը չըսավ, բայց, հանկարծ, գրպանեն հանեց շաբաթական երկու ոսկին և դրավ սեղանին վրա։

— Դուն քու ատ փարադ վերցուր,— ըսավ Հակոբը,— մենք քեզմե ուրիշ բան կսպասենք։ Հետո բացատրեց, որ Վասիլը Խաչիկին փնտրեր էր, բայց չէր գտեր, հետո խորհրդակցեր էր Հակոբին հետ և հանձնարարեր էր անոր, որ խոսի Խաչիկին։ Ինքը` Վասիլը ժամադրություն ուներ իր արհեստանոցի բանվորներու հետ Ապոստոլի խնդրի կապակցությամբ։

— Իմին ալ կարծիքով,— ըսավ Հակոբը,— պետք Է ճիզվիտին խոսիլ, հասկցնել, որ աս ասանկ չըլլար, արկածը պատահեր է արհեստանոցին մեջ, ոչ թե դուրսը, աշխատանքի միջոցին, ոչ թե հանգստի․․․

— Ծո՛, այդ աբուգադի խոսքերը քու՞ մեջեդ կհանես կոր,— ըսավ Ղուկասը հեգնանքով, բայց առանց ծիծաղելու:

— Իմ մեջես կհանեմ կոր, թե ուրիշին մեջեն կելլա կոր,— հարեց Հակոբը սրտնեղած,— ես ձեզի բան կըսեմ կոր․․․ աս խնդիրը ճիզվիտը պիտի լուծե, վեսալա՛մ, մեր ուտելիք ապուրը չէ․․․

Ղուկասը քթին տակեն մրթմրթաց, վերջապես իր միտքը հայտնեց.

— Ճիզվիտեն խեր չի կա․․․ կհասկնա՞ս կոր ինչ կըսեմ կոր նե․․․ կուզեք նե՝ գնացեք խոսեցեք․․․ լեզուն ոսկոր չունի, անիկա անանկ մը կդարձնե խնդիրը, կհամոզե, կլոլոզե, որ դահա մենք բան մըն ալ պարտական կելլենք․․․

— Քու խոսքիդ նայինք նե,— ըսավ Հակոբը,— հեչ բանե մը խեր չի կա. ատիկա քու բնությունդ է․․․ աստեղ խնդիր մը կա, Ապոստոլին խնդիրը. ըսենք քի ոտքը կտրեցին, ե՞տքը․․․ ատով չլմննար գործը. ինչո՞վ պիտի ապրի տղան, երբ չկրնար աշխատիլ․․․ աս չըլլար, ան չըլլար, աս մալիխուլյա է, ան խարախատա է․․․ աղվոր․․․ ե՞տքը․․․ ի՞նչ է․․․— ըսավ ան շնչասպառ և հետզհետե բորբոքելով,— ձեռքերնիս ծալենք,