Այս էջը հաստատված է

նստի՞նք, չէ նե մի, վաղը մյուս օր փողոցը հանդպինք նե, ողորմություն տանք անցնինք․․․ աս ի՛նչ աշխարհ է բե՜,— գոռաց հանկարծ Հակոբը,— ի՞նչ գիտենք, որ վաղը մեր գլխուն ի՞նչ պիտի գա․․․

— Դուն ալ, Հակո՛բ, գիտես քի խոռոզլամիշ ըլլաս նե, գործերը տեղը կերթան. դուն ինձի ան ըսե, ի՞նչ կհուսաս կոր Ճիզվիտեն։ Մինչև հիմա հարցուց, փնտրե՞ց. տասը փարամը տվա՞վ․․․ երբ գլխունուս բան մը եկեր է նե, հարցուցեր, փնտրե՞ր է, հե՛չ մեկ անգամ։

— Ես ճիզվիտեն բան մը չեմ հուսար,— ըսավ Հակոբը, ամա անոր նեղը մնացած ատենը կոկորդը սեղմելու է, զոռով ձեռքեն տանելու է․․․

— Ան ալ կձգե՞ քի կոկորդը սեղմես, ձեռքեն առնես․․․ Քու ըսածներուդ մեջ մեկ շիտակ խոսք կա՝ Ապոստոլին պատահածը, մեզ ալ կրնա պատահիլ մեկ ծարբ մեր գլխուն դուն տա ըսե, համաձայն եմ, բայց նորեն կըսեմ, ատ խնդիրները էսնաֆությունը միայն կրնա լուծել։

— Էսնաֆություն․․․— ըսավ հեգնանքով Հակոբը,— անցած գացածը ետ դառնար նե, հարրս, պապս ետ կուգային: Էսնաֆություն կըսես` կառնես կնետես․․․ դուն ալ ասով կմխիթարվիս։

Ղուկասը կարմիր թաշկինակը հանեց գրպանեն և շռնդալից մաքրեց քիթը և հետո պատասխանեց Հակոբին.

— Դուն ալ կարծե, որ թևերս ծալած նստեր եմ. այսօր գացի էսնաֆին քեխյան տեսա։

— Ո՞վ, ենո՞վքը,— ըսին Բարպան և Հակոբը միաբերան:

— Հա՛, Ենովքը,— ըսավ Ղուկասը,— ժամանակով էսնաֆը էսնաֆ էր․․․

— Քեխյան ալ` քեխյա․․․— ընդմիջեց Հակոբը,— ասօր մեր քեխյանը Ենովքն է, իր շուքեն վախցող շունին մեկը, մեզմե մեկը քովը երթա նե, վախեն կթրջի․․․ կախ․․․ին մեկը․․․ հատե՛, ճանը՛մ,— բացականչեց Հակոբը,— դուն ինձի մարդու խոսք ըրե։

— Ճիշտ է,— համաձայնեցավ Ղուկասը,— ակռաները թափեր են, առջին չէ:

69