աշխատավորության, մտավորականության և այլ խավերի ներկայացուցիչներ։ Գունեղ երանգներով պատկերված են աշխատավորության ինտերնացիոնալիստական, նրանց արյունով շաղախված, անշահախնդիր համերաշխությունը, ազատագրական ջերմ գաղափարներն ու պայքարը՝ թուրքական և բուրժուական ռեակցիոն տիրապետությունների դժվարին ու դաժան պայմաններում։
Վեպի տպագրության համար հիմք Է ընդունված ձեռագրի վերջին՝ երկրորդ տարբերակը։ Ժամանակին ձեռագրի տարբերակները պահպանելիս շատ Էջեր քայքայվել են, մաշվել, քրքրվել, գունաթափվել են թանաքն ու մատիտը, որոշ հատվածներ դարձնելով դժվար ընթեռնելի։ Լրիվ չեն պահպանվել տարբերակների Էջերը։ Վեպն ամբողջացնելու նպատակով առանձին պակաս Էջերն ու հատվածները լրացված, վերականգնված են առաջին տարբերակից և պահպանված պատառիկներից։
Վեպի առաջին, երկրորդ և երրորդ գլուխները տպագրվել են «Խորհրդային գրականություն» ամսագրում (1936 թ. № 1, 2, 3—4)։ Տպագրված հատվածներում հեղինակի կողմից հետագայում կատարված են որոշ ուղղումներ՝ կրճատումներ ու հավելումներ։ Վեպի այդ հատվածները, սակայն, նույնպես լրիվ չեն պահպանվել հեղինակի ձեռագրերում և լրացված են ամսագրից։ Հեղինակը, ինչպես երևում Է ձեռագրի վերջին տարբերակից, չի հասցրել վեպը լրիվ վերանայել տպագրության համար։ Էջերը կրում են կրկնակի համարակալություն, կրկնվում կամ բաց են թողնված գլուխների թվարկումներն ու վերնագրերը։ Նույն հերոսներից մի քանիսը, առանձին դեպքերում, հիշատակվում են նախորդ ձեռագրերից եկող տարբեր անուններով։ Մի շարք վայրերի և զանազան նույնանուններ ու տերմիններ, որոնք տարբեր ուղղագրական ձևով սպրդել են ձեռագրում, նույնպես ի մի են բերված։ Ձեռագրում ուշադրությունից դուրս է մնացել նաև կետադրությունը։ Վեպում, հնարավոր սահմաններում, կատարված են խմբագրական նաև այլ կարգի ուղղումներ:
Հեղինակի նկարը (գործ՝ նկ. Մարկոս Արզումանյանի, 1936 թ.) տպագրվում է առաջին անգամ։