Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/10

Այս էջը սրբագրված է

Անըմբռնելի է էակների սկիզբը, ըմբռնելի է միայն միջոցը, անըմբռնելի է նաև վախճանը. ի՞նչ կայ այստեղ արտասուելի:

Իբրև սքանչելիք նայում է մէկը կեանքին, իբրև աքանչելիք ճառում է միսը կեանքից, իբրև սքանչելիք լսում է ուրիշը նրան, և երբ լսում ենք, ոչինչ չգիտենք։

Հոգին անեղծ բնակում է ամեն կենդանի մարմնի մէջ. բոլոր այս էակներին դու չես կարող անշուշտ լալ։

Քո պարտականութեանը նայիր և մի՛ խռովի. արդար պատերազմից դուրս Կշատրիայի[1] համար ոչինչ լաւ բան չկայ:

Երկնքի դուռը բացւում է երջանիկ Կշատրիաների համար մի այսպիսի պատերազմի մէջ, որ ներկայանում է ինքնին։

Եւ եթէ դու այս արդար պատերազմը չմղես, քո պարտականութիւնը և քո պատվիւը մերժելով, մեղք կը գործես:

Եվ քո անպատւութիւնը մարդիկ կը պատմեն միշտ. զգայուն մարդու համար անպատւութիւնը մահից աւելի վատ է:

Երկիւղիցդ կռուից փախած պիտի կարծեն քեզ իշխանաները. և նրանք, որ քեզ մեծահոգի էին կարծում, պիտի արհամարհեն։

Բազում թշնամանքներ պիտի տեղան քեզ վերայ քո թշնամիները, և պիտի նախատեն քո անկարողութիւնը, սրանից աւելի ծանր ի՞նչ կայ:

Եթէ մեռնես, երկինքը պիտի շահես, եթէ ապրես, պիտի տիրես երկրին. ուրեմն վեր կաց, ո՜վ Կունտիի որդի, կռուելու վճռականօրէն:

Հաճոյք և ցաւ, շահ և վնաս, յաղթութիւն և պարտութիւն նոյնը համարիր. նուիրի՛ր քեզ կռուին. և այսպէս պիտի խուսափես մեղքից:

Ահա քեզ բացատրեցի Սանքիայի[2] գիտութիւնը. այժմ Եօգայի[3] վարդապետութիւնը լսիր, որին յարելով դու գործերի կապը դէն կը ձգես։

Չկան այստեղ զուր ճիգեր, վնասներ չկան. մի նշոյլն այս օրէնքին ազատում է մեծագոյն սարսափից։

  1. Կշատրիա՝ զինուորական դասակարգին պատկանող. միւս երեք դասակարգերն են՝ Բրա՜հմաններ (կրոնական դասակարգ), Վայսիաներ (երկրագործ, վաճառական ու արհեստաւոր դասակարգ), Աու՜տրաներ (ստրուկներ).
  2. Բանապաշտ ինքնահայեցողական վարդապետութիւն։
  3. Հոգու խորհրդաւոր միացումը, գերագոյն Աստուծոյ հետ։