Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/13

Այս էջը սրբագրված է

Ով զգայարանների մոլորութեան է յանձնում հոգին, նրա բանականութիւնը քշում է ինչպէս նաւը քամիներից ջրերի վրայ:

Այսպէս ուրեմն նա, որի զգայարաններն ամէն կողմից փակուած են զզայական առարկաների առաջ, կատարեալ իմաստուն է։

Ուր գիչեր է բոլոր արարածների համար, արթուն է ինքնազուսպ մարդը. և ուր արթուն են արարածները, գիշեր է իմաստուն մենակեացի համար:

Մշտազեղուն անփոփոխ Ովկէանի մէջ կորչում են գետերը. և մարդը, որի մէջ կորչում են ցանկութիւնները բոլոր՝ խաղաղութիւնն է գտնում, բայց ոչ հաճոյասերը։

Վանելով բոլոր ցանկութիւնները, թող մարդը գնայ առանց ցանկութեան, առանց տենչանքի, առանց հպարտութեան. նա դէպի խաղաղութիւնն է գնում։

Ահաւասիկ աստուածային հանգիստը. ով նրան հասաւ՝ չի տանջւում. և ով մնաց նրա մէջ մինչև վերջին օրը, նա շիջանում է Նիրվանայի մէջ[1]։

Այստեղ վերջանում է Բհագավատգի՜տա՜յի երկրորդ գլուխը, որի անունն է բանակ են գիտութեան Եօգա։


Գ.

Արջունան խօսեց.

Եթէ դու կարծում ես՝ թէ գործից աւելի բարձր է միտքը, ինչո՞ւ ինձ այսպիսի մի զարհուրելի գործի ես դրդում:

Քո երկմիտ խօոքերից իմ միտքը կարծես պղտորուած է: Արտասանիր միայն մի օրէնք, որով լաւագոյնին հասնէի ես:

Կրիշնան խօսեց.

Աշխարհումս երկու տեսակ կեանք կայ, որոնց մասին ես արդէն խօսել եմ. Սանաեաների համար գիտութեան Եօգա, և Եօգիների[2] համար գործի Եօգա:

Ոչ մի գործ չգործելով՝ մարդ անգործ չի լինիլ. ոչ էլ հրաժարումով կեանքի նպատակին կարելի է հասնել:

Որովհետև ոչ մի էակ, մինչև իսկ մի ակնթարթ, չի մնում անգործ. գործում է նա ակամայ իր մարմնի ֆունկցիաներով:

  1. Մարդկային հոգու վերջնական ձուլումը Աստուծոյ հոգու մէջ։
  2. Եօգա արած, Եօգային հետեւող անձ։