Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/14

Այս էջը սրբագրված է

Ով զգայարանների գործունէութիւնը նուաճելով՝ մնում է անգործ, բայց միտքն զբաղուած զգայական առարկաներով և խորհուրդները ցրուած, նա կեղծ բարեպաշտ է կոչւում:

Բայց նա, որ զգայութիւնները մտքով նուաճելով՝ բանեցնում է զգայարանների գործունէութիւնը բարի գործի համար՝ ինքը քաշուած մնալով, նրան յարգում են։

Գործը ուրեմն օգտակար գործը. որովհետև գործն աւելի բարձր է անգործութիւնից. քո մարմինն անգամ դու չես կարող սնուցանել անգործութեամբ։

Բացի սուրբ գործից՝ աշխարհը մեզ կապում է նաև ուրիշ գործերով. այդ գործը՝ ազատ ցանկութիւններից՝ գործի՛ր ուրեմն, ո՜վ Կունտիի որդի:

Երբ զոհաբերութեամբ արարածներին ստեղծեց Արարչապետը՝ ասաց նրանց. «նրանով բազմացէք. դա թող լինի առատութեան հորթը:

«Աստուածներին սնուցէք նրանով և թող Աստուածները սնուցանեն ձեզ. այս փոխադարձ սնուցումներով գերագոյն բարիքը պիտի գտնէք:

«Սնանելով զոհաբերութեամբ՝ Աստուածները ձեզ պիտի տան հարկաւոր սնունդը. ով ուտում է աստուածաստուր սնունդը՝ նրանց մաս չհանած, նա գող է։

«Ովքեր զոհի մնացորդներն են ուտում, արձակւում են իրանց մեղքերից. իսկ չարագործները՝ որ սնունդ են պատրաստում միայն իրենց համար, մեղքով են սնանում»:

Արարածներն ապրում են բերքերից և բերքերը ծնում են անձրևից. անձրևը գալիս է զոհաբերութիւնից և զոհաբերութիւնը կատարւում է գործողութեամբ:

Գիտցի՛ր թէ գործողութիւնը ծնում է Բրահմայից և Բրահման Յաւիտենականից. ուստի ամենուրեք Բրահմա միշտ զոհաբերութեան ներկայ է:

Ով կենաց շրջանառութեան չի գործակցում աշխարհի մէջ, և մեղքերով է ճաշակում զգայութեանց հաճոյքը, նա զուր է ապրում:

Բայց նա որ երջանիկ է ու գոհունակ իւր հոգու մէջ, ի՛ւր հոգու մէջ էլ գտնում է իր ուրախութիւնը և չի արհամարհում ոչ մի գործ:

Գործի կատարուելը կամ չկատարուելը իր հոգը չէ և ոչ մի էակից նա օգնութիւն չի սպասում:

Ուրեմն մեչտ քաշուած՝ կատարի՛ր քո գործը. որովհետև