ցանկութիւն կամ զզուանք. բայց իմաստունը չի հպատակում նրանց, որովհետև նոքա իր թշնամիներն են:
Լաւագոյն է սեպհական անկատար օրէնքը օտարի կատարեալ օրէնքից. լաւագոյն է մեռնել սեպհական օրէնքով. օտար օրէնքը վտանդաւոր է:
Արջունան խօսեց.
Ինչո՞վ գնում է մարդ մեղքի մէջ ակամայօրէն իրր մղուած օտար ուժից։
Կրինան խօսեց.
Դա սէրն է, դա կիրքն է՝ ծնուած տարտարոսից, գիշատիչ և մեղսալից. գիտցիր՝ որ նա թշնամի է աշխարհում:
Ինչպէս ծուխը ծածկում է բոցը և ժանգը հայելին, ինչպէս արգանդը պատում է սաղմը, այնպէս և նա պատում է այս աշխարհը:
Իմաստութիւնը ծածկւում է նրանով. իմաստունի յաւիտենական թշնամին է. անյագ բոցի պէս նա ձևափոխւում է ըստ հաճոյս:
Զգայարանները, միտքը, բանականութիւնը նորա բնակարաններն են կոչում. սոցանով մթագնում է գիտութիւնը և բանականութիւնը:
Ուստի քո զզայարանները հենց սկզբից ընկճիր, ո՜վ Բհա՜րատայի գերագոյն որդի, և ջնջիր այս մեղապարտին, որ վնասում է գիտութեան և դատողութեան:
Զգայարանները հզօր են, ասում են. զգայարաններից աւելի հզօր է միտքը, մտքից աւելի հզօր է բանականութիւնը. բայց բանականութիւնից աւելի հզորը նա է:
Նրան բանականութիւնից աւելի հզօր իմանալով, զօրացրո՛ւ հոգիդ քո մէջ և սպանի՛ր թշնամուն, որ զանազանակերպ է և դժուարամատչելի։ Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի երրորդ գլուխը, որի անունն է գործի Եօգա:
Դ.
Կրիշնան խօսեց.
Այս յաւիտենական Եօգան սովորեցրի նախ Վիվասվատին. Վիվասվատը սովորեցրեց Մանուին. Մանուն պատմեց Իկշվա՜կուին։
Այսպէս փոփոխակի անցնելով Արքայական իմաստունները սովորեցին. բայց դարերի ընթացքում Եօգան մոռացուեց։
Նոյնը ես այժմ քե՛զ եմ սովորեցնում, այդ հին մոռացուած