Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/17

Այս էջը սրբագրված է

Եօգան. «Իմ ծառան ես դու և իմ բարեկամը» ասացի ես։ Գերագոյն գաղտնիք է սա։

Արջունան խօսեց.

Ցետնագոյն է քո ծնունդը. Վիվասվատի ծնունդը կանխագոյն է. ի՞նչպէս հասկանալ քեզ, երբ ասում ես «նախ սովորեցրի Վիվասվատին»:

Կրիշնան խօսեց.

Բազմաթիւ են իմ ծնունդները. քոնն էլ, ո՜վ Արջունա. բայց ես նրանք բոլորը գիտեմ, միայն դու չգիտես:

Թէև անսկիզբն և անվախճան, արարածների տերն եմ ես, բայց իշխան իմ սեպհական էութեան, ծնում եմ խորհրդաւոր զօրութեամբ:

Ամէն անգամ երբ արդարութիւնը նուազում է և անարդարութիւնը գլուխ է բարձրացնում, այն ժամանակ մարմին եմ զգենում։

Եւ բարիների պաշտպանութեան, չարերի հալածման արդարութեան վերականգման համար ծնւում եմ դարից դար:

Իմ աստուածային ծնունդն ու գործը ով իմանում է, նա թողնելով մարմինը՝ նոր ծնունդի չի դիմում. ինձ է գալիս, ո՜վ Արջունա:

Ազատ ցանկութիւնից, երկիւղից և կրքից, բարեպաշտ ու հաւատացած ինձ, շատերը գիտութեան ապաշխարութեամբ մաքրուած, միանում են իմ էութեան:

Որովհետև որոնք խոնարհում են իմ առաջ, նրանց յարգում եմ ես: Իմ ճանապարհին հետևում են բոլոր մարդիկ:

Ովքեր ցանկանում են գործերի վարձատրութեան, զոհում են աստուածներին. և շուտով այս մահկանացու աշխարհի մէջ ստանում են իրենց վարձը:

Չորս դասակարգերն ինձանից ստեղծուեցան և իրենց յատկութիւններն ու պաշտօններն ստացան. իմացիր թէ նոքա իմ գործն են, ես որ անգործ եմ և անայլայլ։

Ինձ չեն ապականում գործերը, որովհետև ոչ մի պտուղ չունին ինձ համար. ով ինձ այսպէս է ընդունում, գործերով չէ կաշկանդւում:

Գիտենալով թէ իմաստուններն էլ կատարել են իրենց գործը ազատութեան ցանկութեամբ, կատարի՛ր դու էլ այն գործը, որ իմաստունները ժամանակին կատարել են։

«Ի՞նչ է գործը. ի՞նչ է դադարը» ու ես: Բանաստեղծներն անգամ այս բանում՝ դժուարացել են։ Գործը ես քեզ կուսուցանեմ, և երր դու կիմանաս՝ կազատուիս չարիքից: