Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/18

Այս էջը սրբագրված է

Պէտք է գիտենալ գործը, պէտք է գիտենալ դադարը, պէսք է գիտենալ անգործութիւնը. դժուարըմբռնելի է գործի ընթացքը։

Ով գործի մէջ անգործութիւն է տեսնում, և ով անգործութեան մէջ գործ է տեսնում, նա իմաստուն է մարդկանց մէջ. նա Եօգայի մէջ է, գործի՝ թէ չգործի:

Եթէ իւր բոլոր ձեռնարկութիւնները ցանկութեան ներշնչումներից զերծ են, որը թէ գիտութեան կրակով այրած լինէր դործը, նրան իմաստուն են կոչում գիտունները։

Ով թողել է գործի վարձատրութեան ցանկութիւնը, նա մշտաղոհ է ու աննախանձ, եթէ գործով զբաղուած էլ լինի, ոչինչ չի գործում նա:

Անյոյս, անձնիշխան, նպաստամերժ, մարմնով միայն գործ գործելով, նա չի մտնիլ մեղքի մէջ։

Ամէն պատահածից գոհունակ, սիրուց և ատելութիւնից բարձր, անցանկասէր, անփոյթ յաջողութեան և անյաջողութեան մէջ, գործելիս անգամ կապուած չէ գործին:

Ցանկութիւնները վանած, ազատ, գիտութեան անձնատուր և գոհաբերութեամբ ընթացող մարդու համար գործն ամբողջովին հալւում է:

Աստուած է նուիրաբերութիւնը. Աստուած է օծութեան իւղը. Աստուած է կրակը. Աստուած է զոհը. Աստուծուն կը գնայ նա, որ Աստուծոյ վերայ է մտածում գործի մէջ:

Եօգիներից ոմանք մասնակցում են Աստուածների զոհին. ուրիշներ Բրահմանական կրակի մէջ զոհաբերում են հենց զոհը:

Ոմանք ողջախոհութեան կրակի մէջ լսողական և այլ զգայարաններն են զոհաբերում, ուրիշներ զգայութեանց կրակի մէջ ձայնը և ուրիշ զգայական առարկաներ են զոհաբերում։

Ոմանք կենսական և զգայական բոլոր գործօնները զոհաբերում են ողջախոհութեան Եօգայի կրակի մէջ, որ վառում է գիտութիւնը։

Ոմանք զոհաբերում են հարստութիւն, բարեպաշտութիւն, ջերմեռանդութիւն, ընթերցում, գիտութիւն, ժուժկալութիւն, ճգնակեցութիւն։

Ոմանք արտաշնչութեան մէջ զոհաբերում են ներշնչութիւնը, և ներշնչութեան մէջ արտաշնչութիւնը, և ներշնչութեան ու արտաշնչութեան ճանապարհը փակելով, բըռնում են շնչառութիւնը[1]։

  1. Շնչառութիւնը ըստ կարերոյն ուշացնելով անձը նեղելու ճգնական գործ: