Ոմանք անսուաղութեամբ կեանքի պիտոյքները զոհաբերում են կեանքի պիտոյքների մէջ: Սոքա բոլոր զոհի գիտուններ են և զոհարելութեամբ ջնջում են մեղքերը։
Ովքեր ուտում են անմահութեան կերակուը զոհի մնացորդները՝ գնում են Հաւիտենական Բրահմայի մօտ. բայց ով չի զոհաբերում՝ նա այս աշխարհումն էլ տեղ չունի, ուր մնաց միւսում:
Այս զանազան զոհերը հաստատուած են Բրահմայի բերանից. գիտցիր որ նրանք բոլորը գործի ծնունդ են. և այս գիտենալով դու կը փրկուիս:
Լաւագոյն է գիտութեան զոհաբերութիւնը հարստութեան զոհաբերութիւնից. բոլոր գործերի կատարելութիւնը գիտութեան մէջ է բովանդակում:
Գիտցիր որ սա ստացւում է պատուելով, հարցափորձելով և ծառայելով. գիտունները՝ որ տեսնում են ճշմարտութիւնը, քեզ գիտութիւն պիտի սովորեցնեն:
Գիտութեամբ այլ ևս տկարութիւն չպիտի զգաս. նրանով դու պիտի տեսնես բոլոր արարածներին հոգու մէջ և յետոյ իմ մէջ:
Եթէ դու բոլոր մեղաւորներից աւելի մեղաւոր լինիս, գիտութեան նաւով բոլոր մեղքերը պիտի անցնի: Ինչպէս վառուած կրակը փայտը մոխիր է դարձնում, այսպէս էլ գիտութեան կրակը բոլոր գործերը աճիւն է դարձնում:
Որովհետև գիտութեան նման օրհնեալ ջուր չկայ: Ով իրան Եօգայով կատարելագործում է, ժամանակին կը գտնի գիտութիւնը իր հոգու մէջ:
Հաւատացեալը ստանում է գիտութիւն, երբ անձնատուր է նրան և տէր իր զգայարաններին. գիտութիւն ստանալով՝ շուտով կը հասնի երանութեան:
Բայց տգէտն ու անհաւատը երկբայութեամբ կորչում են, որովհետև ոչ այս աշխարհը, ոչ հանդերձեալը, ոչ երջանկութիւնը երկբայողի համար չեն:
Ով Եօգայով անջատուած է գործերից, ով գիտութեամբ երկբայութիւնը փարատել է, նա անկախ է և գործով չէ կապուած։
Ուրեմն տգիտութիւնից ծնած և սրտում բնակող այս երկբայութիւնը կտրի՛ր գիտութեան սրով. դէպի Եօգան գնա. վեր կաց:
Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի չորրորդ գլուխը՝ որի անունն է գիտութեան Եօգւա։