ևառանց գործել տալու:
Թէ գործունէութիւնը, թէ գործը աշխարհի տիրոջ ստեղծածը չեն, ոչ էլ գործի պտուղը վայելելու ցանկութիւնը. անհատականութիւնն է գոյացրել նրանց:
Տէրը չի վերցնում մէկի մեղքը և ոչ բարի գործը. տգիտութեամբ ծածկուած է գիտութիւնը և այսպէս թափառում են էակները:
Բայց նրանք, որոնց մէջ հոգին գիտութեամը տգիտութիւնը ջնջել է, նրանց մէջ Արեգակի պէս լուսաւորում է գիտութիւնը Գերագոյն էակին:
Նրան մտածելով, նրան էակցելով, նրա մէջ բնակելով ու նրան նուիրուելով՝ գնում են անդառնալի՝ գիտութեամբ մեղքերից ազատուած:
Գիտուն ու համեստ Բրահմանի, եզան, փղի, նոյն իսկ շան, նոյն իսկ շան միս ուտողի մէջ իմաստունները տեսնում են Նոյնին[1]:
Աշխարհի մէջ նրանք են յաղթել բնութեան, որոնց մէջ միտքը հաստատ մնում է նոյնութեան մէջ. որովհետև անմեղանչական է Նոյնն Աստուած, ուստի Աատուծոյ մէջ մնում են հաստատ:
Նա չի ուրախանում հաճելի դէպքով, նա չի տխրում անհաճոյ դէպքով. հաստատամիտ, անդրդուելի, Աստուածախոր, Աստուծոյ մէջ հաստատուած,
Արտաքին շփումներից ազատ, նա գտնում է իր մէջ երջանկութիւնը. ով Աստուծուն է միացել Եօգայով՝ անկորուստ երանութիւնն է վայելում:
Որովհետև շփումներից ծնած հաճոյքները ցաւ են առաջացնում և սկիզը ու վերջ ունին, ո՜վ Կունտի՜ի որդի. նոցա մէջ չի հրճւում իմաստունը:
Ով դիմադրում է այս աշխարհում, մարմնից դուրս գալուց առաջ, ցանկութեան և կրքի հարուածներին, նա Եօգի է, նա երջանիկ է:
Ով իրա մէջ գտնում է իր երջանկութիւնը, իր ուրախութիւնը և իր լոյսը, նա Եօգի է, որ գնում է Բրահմայի Նիրավանային, Բրահմայի էութեան:
Այսպէս խառնւում են Բրահմայի Նիրվանայի մէջ իմաստունները՝ որոնց մեղքերը քաւուած են, միտքն անբաժան, ինքնիշխան և համայն էակների լաւութեամբ ուրախ:
Սիրուց և ատելութիւնից ազաաուած, անձը և միտքը նուաճած, ինքնաճանաչ մարդը մօտ է Բրահմայի Նիրվանային:
Երբ շփումից առաջացած զգայութիւնները վանել է
- ↑ Այսինքն Աստուած Համաստուածութեան գաղափարով։