մարդ, աչքը ուղղել է դէպի առաջ, կանոնաւորել է շնչառևտրութիւնը և կրծքի ելևէջը,
Զսպել է զգայարանները, միտքը, բանականութիւնը, ազատել է իրան սրանցից, վանել է իղձը, երկիւղը և կիրքը, նա հասնում է ազատութեան։
Եւ իմանում է թէ ես եմ ընդունում զոհը, ապաշխարութիւնը, ես եմ Տիեզերքի տէրը, բոլոր արարածների բարեկամը, այն ժամանակ նա ստանում է երջանկութիւնը:
Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի հինգերորդ գլուխը, որի անունն է գործերից հրաժարման Եօգա:
Զ.
Կրիշնան խօսեց.
Նա՝ որ առանց ակնկալելու գործերի վարձատրութեանը՝ կատարում է որոշուած գործը, նա Անձնուրաց է, նա Եօգի է. բայց ոչ նա՝ որ մոռանում է Սրբազան կրակը և սուրբ գործը:
Ինչ որ Անձնուրացութիւն են կոչում, գիտցիր, ո՜վ Պա՜նդուի որդի, թէ Եօգան է, որովհետև առանց Անձնուրացութեան Եօգի չի լինիլ ոչ ոք:
Եօգային ձգտող մենակեացի համար գործը օգնական է. և երբ նա հասնում է Եօգային, հանգիստը նրա օգնականն է:
Որովհետև նա ոչ զգայարաններին և ոչ գործերին է յարում, և բոլորովին անձնազոհ է, ուրեմն հասել է իսկապէս Եօգային:
Թող ինքն իրան բարձրացնի և ոչ թէ ինքն իրան ցածացնի որովհետև միտքը մարդու թէ բարեկամն է և թէ թշնամին:
Բարեկամ է միտքը այն անձի համար, որ ինքը իր անձին յաղթել է. բայց իբրև թշնամի ոչ-մտաւոր բաների, միտքը կարող է նաև դառնալ թշնամի:
Անձնիշխան և անդորր մարդու հոգին բնակում է ամփոփուած ցրտի և տաքի, հաճոյքի և ցաւի, պատուի և նախատանքի մէջտեղ։
Նա՝ որի միտքը հաճոյք է գտնում գիտութեան և ուսման մէջ, որի հոգին բարձր է, որ նուաճել է զգայարանները, որի համար հաւասար են գայլախաղը, հողի կտորը և ոսկին, նա Եօգի է, որովհետև հոգեպէս միացած է։
Ով որ բարեկամներին, մտերիմներին, թշնամիներին, անտարբերներին, օտարներին, ատելիներին, ազգականներին,