բարիներին և մեղաւորներին նոյն աչքով է նայում, նրան յարգում են:
Եօգին թող գործադրէ ուրեմն միշտ իր ջերմեռանդութիւնը, մենակ, մեկուսացած, առանձնակի, անձնիշխան և անյոյս:
Մաքուր մի տեղում թող պատրաստի իրա համար մի հաստատուն նստարան, ոչ շատ բարձր, ոչ շատ ցածը, խոտից, կաւից և մորթից:
Այնտեղ՝ դէպի միութիւնն յառած միտքը, զսպած զգայարանները և գործունէութիւնը, նստած նստարանի վրայ՝ թող միանայ Եօգային իր հոգու սրբագործութեան համար:
Ամբողջ մարմինը, գլուխը, վիզը պահած հաւասարակշռութեան մէջ, անշարժ, հայեացքն ուղղած իր առաջ, առանց ուրիշ կողմ շարժելու:
Հոգին երանեալ, երկիւղից ազատ, նորընծայի պէս ուխտապահ, իշխան իր մտքին, թող նստի Եօգին յանուն իմ:
Այսպէս միշտ հոգին միացրած, միտքը նուաճած՝ հօգին կը գնայ երանութեան, Նիրվանայի մէջ հալուելու, իմ մէջ բնակուելու:
Եօգան նրանը չէ, ով շատ է ուտում կամ ոչինչ չէ ուտում, ով շատ է քնում կամ միշտ արթուն է:
Չարիքները ջնջող Եօգան նրանն է՝ ով չափաւոր ուտում է և քաղցում, չափաւոր գործում ու հանգստանում, չափաւոր քնում և արթուն մնում։
Երբ իր լիովին նուաճած միտքը իր վրայ է հաստատում, և ազատ է ամեն ցանկութիւններից, այն ժամանակ նրան կոչում են Եօգի։
Եօգին քամուց ազատ մի ճրագ է, որ չի տատանւում, երբ նուաճած իր միտքը՝ անձնատուր է լինում Եօգային:
Երբ Եօգայով կապուած միտքը վայելում է անդորրութիւնը, երբ հոգին իրա վրայ նայելով՝ իր մէջ հրճւում է.
Երբ ճաշակում է այն անհուն ուրախութիւնը որ, գիտութիւնն է տալիս և զգայութիւններից աւելի բարձր է, երբ առանց տատանուելու յարում է զերագոյն էութեան:
Երբ ստանալով նրան՝ զգում է թէ ոչ մի ուրիշ ստացում հաւասար չէ նրան, և երբ նրան միանալով սաստիկ ցաւով էլ չի բաժանւում նրանից։
Թող իմանայ թէ ցաւի հետ յարաբերութեանց այս խզումը Եօգա է կոչւում։ Այս Եօգան պիտի կատարուի հաստատակամ ու մտասոյզ:
Երևակայութիւնից առաջացած ցանկութիւնները թողնելով