Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/24

Այս էջը սրբագրված է

լով բոլորովին, մտքով նուաճելով ամէն կողմից եկած զգյութեանց խռնութիւնը։

Տակաւ առ տակաւ թող հասնի անդորրութեան՝ յարատև հաստատուն բանականութեամբ. և իր մէջ ամփոփուած միտքը ուրիշ նանի մասին չմտածէ:

Եւ ամէն անգամ, որ իր անհաստատ և դեգևոտ միտքը ուրիշ տեղեր թափառի, թող սանձահարի նրան և հնազանդեցնի։

Գերագոյն երջանկութիւնը թափանցում է Եօգիի մէջ, երանեալ մտքով, կրքերից անդորր, Աստուած դառած, անարատ։

Միշտ Եօգա կատարելով Եօգին մաքրուած արատներից, Աստուծոյ հետ հաղորդակցութեամբ անհուն երանութիւնն է վայելում։

Համայն էակների մէջ բնակուած հոգուն և հոգու մէջ համայն էակներին է տեսնում, երբ իր հոգին Եօգայով միացած է և ամէն տեղ նոյնին է տեսնում։

Ով ինձ է տեսնում ամէն տեղ, և ամեն բան իմ մէջ է տեսնում, նա ինձ չի կորցնում, նա ինձ համար չի կորչում։

Ով պաշտում է ինձ՝ համայն էակների մէջ ընակուածիս և մթութեան մէջ հաստատուն է, ամէն դրութեան մէջ էլ, նա օղիով ինձ է միացած։

Ով իր անձի նմանութեամբ ամէն տեղ նոյնին է տեսնում, երջանիկ թէ դժբախտ, նա ընտիր Եօգի է։

Արջունան խօսեց.

Ո՜վ Մադհուի սպանողը, ես չեմ կարծում՝ որ մտքի անհաստատութիւնը մի հաստատուն կայան թողնի այս Եօգային, որ դու գնում ես համանմանութեան մէջ։

Որովհետև դեդևոտ է միտքը, ո՜վ Կրիշնա, յարափոփոխ, ուժեղ ու հզօր. ինձ թուում է այնքան անընկճելի՝ ինչքան քամին։

Կրիշան խօսեց

Անտարակոյս, ո՜վ դիւցազն, միտքը անզուսպ, յարափորփոխ է. բայց ճգնութեամբ և կրքերի արտաքսումով զսպւում է։

Ով չի նուաճել իր անձը՝ նրան դժուար է հասնել Եօգային. այսպէս եմ մտածում ես. սակայն ով սանձել է իրեն, կարող է հասնել նրան:

Արջունան խօսեց.

Անանձնիշխան, բայց հաւատացեալ, միտքը Եօգալից հեռացած