Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/25

Այս էջը սրբագրված է

և Եօգայի կատարելութեան չհասած անձը որ ճանապարհն է գնում, ո՜վ Կրիշնա։

Արդեօք երկու կողմից վտարուելով պատառուած ամպի պէս անհետանում է, անկայուն, հեռու Բրահմայի ճանապարհից:

Այս իմ տարակոյսը, ո՜վ Կրիշնա, հաճիլ փարատել լիովին. բացի քեզանից չկայ մէկը, որ կարենար այս տարտկոյսս փարատել։

Կրիշնան խօսեց.

Ո՜վ Պրիթա՜յի որդի, ոչ այս աշխարհում, ոչ հանդերձեալում նա չի կարող անհետանալ, որովվհետև ոչ մի բարեգործ մարդ չի գնում բնաւ թշուառ ճանապարհը։

Հասնելով քաւեալների աշխարհը, բնակելով այնտեղ երկար տարիներ, նորից ծնւում է քաւեալների և երջանիկների մի ընտանիքում։

Կամ մինչև իսկ եօգա կատարող իմաստունների ընտանիքում. շատ դժուար է աշխարհում այսպիսի ծնունդ ձեռք բերել։

Այստեղ վերսկսում է իր նախկին բարեպաշտական ճգնութիւնները և աւելի է ձգտում դէպի կատարելագործութիւն։

Որովհետև իր նախկին կրթութիւնը քաշում է նրան ակամայ, մինչև իսկ եթէ Եօգայի հասնելու ցանկութեան մէջ չեղուի բրահմանական վարդապետութիւնից։

Ճիգով նուաճած իր միտքը, Եօգին՝ իր ապականութիւններից սրբուած, մէկից աւելի ծնունդներով կատարելագործուած գնում է վերջապէս գերագոյն ճանապարհը:

Եոգին այն ժամանակ գերագոյն է ճգնաւորներից. գերագոյն է իմաստուններից, գերագոյն է գործի մարդկանցից: Ուրեմն Եօգի՛ եղիր, ո՜վ Արջունա։

Բոլոր Եօգիների մէջ, ով ինձ է գալիս իր սրտում, հաւատքով պաշտում է ինձ, նա ինձ համար գերագոյն Եօգին է:

Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տայի վեցերորդ գլուխը, որի անունն է ինքնանուանման Եօգա։