Չորս դաս բարեգործ մարդիկ պաշտում են ինձ, ո՜վ Արջունա.—տառապեալը, ուսումնասէրը, ընչասէրը և իմաստունը:
Սոցա մէջ իմաստունն է, որ միշտ Եօգայի մէջ, յարած միակ պաշտամունքի, գերազանցում է բոլորին։ Իմաստունի համար ամէնից աւելի սիրելին ես եմ, և նա իմ սիրելին է:
Բարի են բոլոր այս ծառաները. բայց իմաստունը հոդով աստուած է, որովհետև մտաւոր Եօգայի մէջ նա հետևում է ինձ իբրև վերջին ճանապարհ:
Բաղմաթիւ ծնունդներից յետոյ իմաստունը ինձ է գալիս։ Ով ասում է «Վա՜սուդէվան տիեզերքն է», նա չի ըմբռնում Գերագոյն Հոգուն։
Նոքա՝ որոնց միտքը խաբուած է ցանկութիւններից, դիմում են այլ աստուածութիւնների. նոքա հետևում են իրենց պաշտամունքին, կապուած իրենց բնաւորութեամբ։
Ով էլ լինի այն աստուածային անձը՝ որին մի մարդ ցանկանում է նուիրել իր հաւատքը, ես այդ հաւատքը անդրդուելի եմ դարձնում նրա մէջ։
Եւ նա հաւատքով միացած՝ նրան ծառայել է աշխատում, և ստանում է ցանկալի բարիքները՝ որ ես եմ բաշխում։
Բայց սահմանափակ է այս սակաւամիտ մարդոց վարձատրութիւնը, ովքեր աստուածներին են զոհում՝ աստուածներին են գնում, բայց ովքեր ինձ են պաշտում, ինձ են գալիս:
Ինձ՝ Անտեսանելուս տեսանելի են կարծում անգիտաբար տգէտները. իմ գերագոյն էութիւնը չեն ճանաչում նոքա՝ անայլայլ ու վեհագոյն:
Ես չեմ երևում բոլորին և Եօգայի դիւթութեամբ միայն բացւում եմ. ապականեալ աշխարհը չի ճանաչում ինձ՝ որ անծին եմ ու անեղծ:
Ճանաչում եմ ես անցեալ, ներկայ և ապագայ էակներին, ո՜վ Արջունա. բայց ինձ չի ճանաչում ոչ ոք:
Ցանկութեամբ կամ զզուանքով պղտորուած՝ բոլոր էակներն այս աշխարհում դէպի մեղքն են գնում։
Բայց նոքա որ ջնջել են իրենց մեղքերը գործերի մաքրութեամբ, մեղքի ապականութիւնից ազատուած պաշտում են ինձ յպարտութեամբ:
Ովքեր ծերութիւնից և մահուանից ազատութիւնը իմ մէջ փնտռելով ինձ են ապաստանում, սոքա ճանաչում են Բրահմային, Գերագոյն հոգուն և գործը ամբողջապէս։
Եւ ովքեր ինձ ճանաչում են իր Առաջին Կենդանի էակ,