Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/28

Այս էջը սրբագրված է

Սկզբնական Աստուածութիւն և Առաջին զոհ, նոքա վերջին օրը կը տեսնեն ինձ մտքով միացած։

Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի եօթներորդ գլուխը, որի անունն է ծանօթութեան Եօգա։


Ը.

Արջունան խօսեց.

Ո՞վ է Աստուսծ, ո՞վ է Գերագոյն հոգին, ի՞նչ է գործը. Առաջին կենդանի էակ և Սկզբնական Աստուածութիւն ո՞ւմ ես կոչում։

Ի՞նչպէս Առաջին զոհ կարող է լինել նա, որ այստեղ մարմնի մէջ է. բնակւում: Վերջին օրն ի՞նչպէս կարող ես գտնուել անձնիշխան մարդոց մաքում։

Կրիշնան խօսեց.

Աստուած գերագոյն անբաժանելին է. ներքին էութիւնը` Գերագոյն Հոգի է կոչւում. գործը էակները նիւթական գոյութիւնը արտադրող ծնունդն է։

Առաջին կենդանի էակը բաժանելի էութիւնն է. Սկզբնական աստուածութիւնը առնական ոյժն է. Առաջին զոհը ես եմ մարմնի մէջ մարմնացեալ։

Ով վերջին օրը ինձ յիշելով և մարմինը թողնելով դուրս է գալիս, նա իմ էութեան մէջ է մտնում. չկայ այստեղ տարակոյս:

Բայց ով մտածում է մի ուրիշ էութեան մասին, երբ թողնում է իր մարմինը՝ նրան է գնում, որովհետև նա էութեամբ է էացած։

Ուրեմն ամեն ժամանակ ինձ յիշիր և կոուիր. ինձ յառած միտքդ ու բանականութիւնը՝ ու բանականությունը՝ դու ինձ կը գա անտարակոյս։

Մշտապէս Եօգայով ինձ կապուած և ուրիշ տեղ չթափառող մտքով մարդը գնում է դէպի գերագոյն երկնային Ոգին, որի վրայ բնակում էր։

Այս վաղեմի բանաստեղծը, կարգադրիչ աշխարհի, աւելի նուրբ քան հիւլէն, ամենախնամ, ձևով անըմբռնելի, որ խաւարի մէջ արեգակնանման փայլում է։

Մահուան օրը հաստատուն մտջով, սիրով և Եօգայով սրան միացած, յօնքերի մէջտեղ կենդանական շունչը միացրած, Գերագոյն երկնային Ոգուն է դիմում։