ԲՀԱՎԱԳԱՎԱԴԳԻՏԱ
ԿԱՄ
ԵՐԱՆԵԼՈՒ ԵՐԳԸ
Հնդկական երկու ազգակից ցեղերի մէջ պատերազմ կար. թշնամի բանակները շարուած էին միմեանց դէմ: Պանդաւաների զօրապետ Արջունան գթասրտութեամբ շարժուած՝ չէր ուզում կռուել իր ազգակիցների դէմ. նրա զօրավարներից մէկը՝ Կրիշնա, որ Աստուծոյ իններորդ և վերջին մարմնացումն էր, մէջտեղ է գալիս, խօսում է Արջունայի հետ, յորդորում է նրան վարել արդար կռիւը, և այս առթիւ բացատրում է Աստուծոյ, Հոգու, Մարդկային կեանքի ու վախճանի, երկրային ու երկնային կեանքի և այլ գաղտնիքներ: Սանջայան, որ լսում է նրանց, պատմում է մեզ այս գրքով Կրիշնայի և Արջունայի խօսակցութիւնը:
Հնդկերէն բնագիրը ոտանաւոր է. մեը արձակ թարգմանութեան մէջ հնդկերէնի իւրաքանչիւր տունը սկսում ենք նոր տողով. թարգմանութեան մէջ աշխատել ենք բոլորովին հաւատարիմ լինել բնագրին, պահելով մինչև իսկ, որքան կարելի է, բնագրի շարադասութիւնը և մրցելով միշտ հնդկաց սրբազան լեզուի (Սանսկըիտերէնի) ճոխութեանց հետ։ Տեղ տեղ աւելացրել ենք մեր կողմից ծանօթութիւններ՝ հնդկական աշխարհին անծանօթ ընթերցողին օգնելու համար: