կրակը, լոյսը, օրը, նոր լուսինը, այն վեց ամիսները՝ երբ Արևը հիւսիսումն է. ահա ժամանակը՝ երբ գնում են Բրահմայի մօտ բրահմայաճանաչ մարդիկ։
Ծուխը, գիշերը, վերջին լուսինը, հարաւի վեց ամիսները. ահա երբ գնում է Եօգին լուսնի պարունակի մէջ և յետոյ վերադառնում։
Ահա երկու յաւիտենական ճանապարհները, պայծառ կամ խաւար, հաւատալիք այս աշխարհի. մին գնում են անդառնալի, միւսը գնում են վերադառնալի:
Այս երկուսին ճանաչելով Եօգին չի վրդովում. ուստի ամէն ժամանակ Եօգայով միացիր, ո՜վ Արջունա:
Վեդայի ընթերցման, զոհի, ճգնութեան և ողորմութեան համար խոստացուած վարձատրութիւնները, այս բոլորը գերազանցում է Եօգին գիտութեամբ և գերագոյն հանգիստն է հասնում։
Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տայի ութերորդ գլուխը, որի անունն է Անբաժանելի եւ Գերագոյն Բրահմայի Եօգա:
Թ.
Կրիշնան խօսեց.
Այժմ ես քեղ կը բացատրեմ իր ամբողջութեամբ և իր մասերով այն խորհրդաւոր գիոութիւնը, որը սովորելով դու կազատուես չարիքից:
Դա գիտութեան թագաւորն է. դա գաղտնիքների թագաւորն է. դա գերագոյն սրբագործութիւնն է, ներհայեցողութեամբ ըմբռնելի, օրինական, գործադրութիւնը հաճոյական, անսպառ:
Նորա օրինականութեանը չհաւատացող մարդիկ, ինձ չեն հասնում և ենթարկւում են մահուան յեղափոխութեանց։
Ե՛ս կազմեցի այս ամբողջ տիեզերքը՝ անտեսանելի ձևովս իմ մէջ են պարունակւում բոլոր էակները. իսկ ես նոցա մէջ չեմ պարունակում։
Բայց նաև էակները իմ մէջ չեն պարունակում. տե՛ս Եօգայի գաղտնիքը. իմ հոգին էակների տածիչն է, բայց առանց էակների մէջ պարունակուելու՝ էակների էութիւնն է:
Ինչպէս օդի մէջ պարունակւում է անդադաը ամէն կողմից փչող մի մեծ քամի, այնպէս էլ բոլոր էակները պարունակւում են իմ մէջ. ըմբռնի՛ր այս։