33 Որովհետև ինձ ապաստանողները, մինչև իսկ եթէ մեղքի մէջ յղացուած լինին, կանայք, վայսիաներ, նոյն իսկ սուտրաները, գնում են գերագոյն ճանապարհը:
Ո՞ւր մնաց սուրբ բրա՜հմանները և յարեպաշտ արքայական իմաստունները։ Այս կորնչական ու ցաւալից աշխարհում զետեղուած, պաշտի՛ր ինձ:
Ի՛նձ յասիր միտքդ, ի՛նձ պաշտիր, ինձ զոհիր և ի՛նձ պատուիր. և միայն ինձ տեսնելով ու ինձ միանալով, դու ինձ կը հասնես:
Այստեղ վերջանում Է Բհավագադգի՜տա՜յի իններորդ գլուխը, որի անունն է գիտութեանց թագաւորի ու գաղնիքների թագաւորի Եօգա։
Ժ.
Կիշնան խօսեց.
Լսի՛ր, ո՜վ մեծազօր, լսի՛ր իմ գերագոյն խօոքերս, որ ես քեզ ասելու եմ քո փրկութեան համար:
Ոչ աստուածների դասը և ոչ Մեծ իմաստունները չեն իմանում իմ ծնունդը, որովհետև ես եմ աստուածների և Մեծ իմաստունների սկիզբը։
Ով ինձ անծին և անսկիզբ գիտէ, և աշխարհի տէրը, նա անսխալ է մահկանացուների մէջ, և բոլոր մեղքերից քաւուած է։
Բանականութիւնը, գիտութիւնը, արագութիւնը, համբերութիւնը, ճշմարտութիւնը, սրբակեցութիւնը, խաղաղութիւնը, հաճոյթը, ցաւը, գոյացութիւնը, ջնջումը, երկիւղն ու ապահովութիւնը,
Քաղցրութիւնը, հոգու անդորրութիւնը, ուրախութիւնը, ճգնութիւնը, ողորմածութիւնը, փառքը, նախատինքը՝ էակաների էութիւններն են, որոնք ինձնից են բաշխում:
Եօթը Մեծ Իմաստուները, չորս Պո՜ւրվաները և Մանուկները մէջ էացած և իմ մտքով են ծնուած, և նոցանից աշխարհի մէջ մարդիկ։
Ով իմ այս կարողութիւնը և Եօգան գիտէ էապէս, նա անդրդուելի Եօգայով կապւում է անտարակոյս:
Ես եմ բոլորի սկիզբը, տիեզերքն ինձնից է ծագել. այսպէս մտածելով պաշտում են ինձ իմաստունները՝ գերագոյն էութեան էակից։
Իմ վրայ մտածելով, իմ մասին հառաչելով, սովորեցնելով իրար, պատմելով ինձ անդադար, ուրախանում են հրճւում։