Ռուդրա՜ների մէջ Շանկարան եմ, Եաքչաների և Ռաքշասաների մէջ հարստութեանց իշխանը, Վասո՜ւների մէջ Պա՜վական եմ, լեռնագագաթների մէջ Մերուն:
Ես առաջին քահանայապետն եմ, գիտցի՛ր, ո՜վ Պրիթա՜յի որդի, ես Վրհասպատին եմ. զօրապետների մէջ Սկանդան, լճերի մէջ Ովկիանն եմ։
Մեծ իմաստունների մէջ Բհրդուն եմ ես. բառերի մէջ միակ անբաժանելին Օ՜մ, զոհաբերութեանց մէջ լուռ աղօթքն եմ, լեռնաշղթաների մէջ Հիմա՜լայան:
Բոլոր ծառերի մէջ թզենին, Աստուածային իմաստունների մէջ Նարադան. երկնային երաժիշտների մէջ Ճիտրարաթան, սրբերի մէջ Կապիլա ճզնաւորը:
Նժոյգների մէջ Ուճչայրըավան գիտցիր ինձ՝ ծնած ամբրոսիայից, Այրո՜վատան փղերի մէջ, մարդկանց մեջ իշխանաւորը:
Զէնքերի մէջ կայծակն եմ, կովերի մէջ կա՜մադհուկն եմ. ես ծնիչ Կանդապան եմ, օձերի մէջ Վա՜սուկին եմ։
Անանտան եմ ես նա՜գատների մէջ, Վարունան եմ ջրային կենդանիների մէջ, նախահայրերի մէջ Արամանն եմ, դատաւորների մէջ Եաման։
Պրահլա՜դան եմ Դայտիաների մէջ, ժամանակն եմ չափերի մէջ, գազանների մէջ վագրը, թռչունների մէջ վայնատէյան։
Մաքրիչ բաների մէջ քամին եմ. Ռաման եմ պատերազմիկների մէջ. ձկների մէջ մակարան եմ. գետերի մէջ Գանդէսը։
Արարչութեան մէջ սկիզբն եմ, միջոցը և վերջը, ո՜վ Արջունա. գիտութեանց մէջ Գերագոյն Հոգու գիտութիւնը, խօսողների համար ես խօսքն եմ։
Գրերի մէջ Այբն եմ. բաղադրեալ բառերի մէջ բարդութիւնը. ես անսահման ժամանակն եմ. ես Արարիչն եմ ամենատես:
Մահն եմ ամենակալ և կեանք ապագայ էակների. իգական բառերի մէջ փառքը, բախտ, պերճախօոութիւն, յիչողութիւն, սրամտութիւն, հաստատակամութիւն, համբերութիւն։
Սա՜մայի երգերի մէջ մեծ օրհներգն եմ. չափաբերութեանց մէջ գա՜յատրին, ամիսների մէջ մա՜րգաշի՜րսան[1] է եղանակների մեջ գարունը։
- ↑ Գրեթէ համապատասխանում է Հին Հայոց Մաղուց, հռովմէական մայիս ամսին։