Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/38

Այս էջը սրբագրված է

Կրակը, լոյսը, օրը, նոր լուսինը, այն վեց ամիները՝ երբ Արևը հիւսիսումն է. ահա ժամանակը՝ երբ գնում են Բրահմայի մօտ բրահմայաճանաչ մարդիկ:

Ծուխը, դիչերը, վերջին լուսինը, հարաւի վեց ամիսները. ահա երբ գնում է Եօգին լուսնի պարունակի մէջ և յետոյ վերադառնում։

Ահա երկու յաւիտենական ճանապարհները, պայծառ կամ՝ խաւար, հաւատալիք այս աշխարհի. մին գնում են անդառնալի, միւսը դնում են վերադառնալի:

Այս երկուսին ճանաչելով Եօգին չի վրդովւում. ուստի ամէն ժամանակ Եօգայով միացիր, ո՜վ Արջունա:

Վեդայի ընթերցման, զոհի, ճգնութեան և ողորմութեան համար խոստացուած վարձատրութիւնները, այս բոլորը գերազանցում է Եօգին գիտութեամբ և գերագոյն հանգիստն է հանում:

Այստեղ վերջանում է Բհագավա՜դգի՜տայի ութերորդ գլուխը, որի անունն է Անբաժանելի եւ Գերագոյն Բրահմայի Եօգա:


Թ.

Կրիանան խօսեց.

Այժմ ես քեզ կը բացատրեմ իր ամբողջութեամբ և իր մասերով այն խորհրդաւոր գիտութիւնը, որը սովորելով դու կազատուես չարիքից:

Դա գիտութեան թագաւոըն է. դա գաղտնիքների թագաւորն է. դա գերագոյն սրբագործութիւնն է, ներհայեցողութեամբ ըմբռնելի, օրինական, գործադրութիւնը հաճոյական, անսպառ:

Նորա օրինականութեանը չհաւատացող մարդիկ, ինձ չեն հասնում և ենթարկւում են մահուան յեղափոխութեանց:

Ես կազմեցի այս ամբողջ տիեզերքը՝ անտեսանելի ձևովս. իմ մէջ են պարունակւում բոլոր էակները. իսկ ես նոցա մէջ չեմ պարունակում։

Բայց նաև էակները իմ մէջ չեն պարունակւում. տես Եօգայի գաղտնիքը. իմ հոգին էակների տածիչն է, բայց առանց էակների մէջ պարունակուելու՝ էակների էութիւնն է:

Ինչպէս օդի մէջ պարունակւում է անդադար ամէն կողմից փչող մի մեծ քամի, այնպէս էլ բոլոր էակները պարունակւում են իմ մէջ, ըմբռնի՛ր այս։