Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/42

Այս էջը սրբագրված է

Նոցա որ միշտ Եօգայով միացած, ընծայում են ինձ սիրոյ զոհը, տալիս եմ բանականութեան Եօգան, որով նոքա ինձ են հասնում։

Իմ ողորմածութեամբ և առանց իմ էութիւնից հեռանալու՝ ես նոցա միջից փարատում եմ տգիտութեան խաւարը գիտութեան լուսաւոր շահով:

Արջունան խօսեց.

Դուք էք գերագոյն Բրահման, գերագոյն բնակարանը, գերագոյն սրբագործութիւնը, երկնային և յաւիտենական Ոգին, Սկզբնական աստուածութիւնը, անծին, տէր։

Քեզ խոստովանում են բոլոր իմաստունները, Երկնային իմաստունն Նա՜րադա, Ասիտան, Դէվալան, Վիա՜սան. այժմ ինձ ես յայտնում քեզ։

Այս բոլորը որ դու ինձ խօսեցիր, ընդունում եմ իբր Ճշմարտութիւն. որովհետև ոչ աստուածները և ոչ Դանավաները չզիտեն թէ ինչպէս դու տեսանելի ես դառնում։ Ինքդ միայն գիտես քեզ, ո՜վ մարդկանց վեհագոյնը, էակների՜ էակը, կենդանիների իշխան աստուածների Աստուածը, արարածների տէր:

Հաճի՛ր ինձ պատմել առանց ծածկելու այն երկնային առանձնայատկութիւնները, որոնցով դու պահում ես այս աշխարհները թափանցելով նոցա մեջ։

Ի՞նչպէս կարող եմ ճանաչել քեզ, ո՜վ Եօգի, մտքով միացած քեզ. քո ո՞ր էութիւններով դու ինձ մստչելի կը լինիս:

Պատմիր ինձ երկար քո Եօգան և քո կարողութիւնը, ո՜վ մարդկանց յաղթական, քո խոսքերն իմ ականջիս անյագելի ամբրոսիա են:

Կիշնան խօսեց.

Արդ ի Քեզ պատմեմ երկնային առանձնայատկութիւններս համառօտակի. որովհետև չկայ սահման իմ անհունութեան:

Ես բոլոր կենդանի էակների մէջ գտնուող հոգին եմ. ես էակների սկիզբը, միջոցը և վերջն եմ։

Ա՜դիտիաների մէջ ես Վիշնուն եմ, Լուսաւոր մարմինների մեջ լուսապայծառ, Արեգակը. Մարուտների մեջ Մարիճին ես, Համաստեղութեանց մէջ Լուսինը։

Վէդաների մէջ Սաման եմ ես, աստուածների մէջ Վա՜սավան, զգայութեանց մէջ միտքը, էակների բանականութիւնը։