Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/43

Այս էջը սրբագրված է

Ռուդրաների մէջ Շանկարան եմ, յաջշաների և Ռաքշասաների մէջ հաստութեանց իշխանը, Վատուների մէջ Պա՜վական եմ, լեռնագագաթների մէջ Մերուն:

Ես առաջին քահանայապետն եմ, գիտցի՛ր, ով Պրիթայի որդի, ես Վերհասպատին եմ, զօրապետների մէջ Սկանդան, լճերի մէջ Ովկիանն եմ:

Մեծ իմաստունների մէջ Բհրդուն եմ ես. բառերի մէջ միակ անբաժանելին Օ՜մ, գոհաբերութեանց մէջ լուռ աղօթքն եմ, լեռնաշղթաների մէջ Հիմալայան:

Բոլոր ծառերի մէջ թզենին, Աստուածային իմաստունների մէջ Նարադան. երկնային երաժիշտների մէջ Ճիտրարաթան, սրբերի մէջ Կապիլա ճգնաւորը։

Նժոյգների մէջ Ուճչաշրավան գիտցիր ինձ՝ ծնած ամաբրոսիայից, Այրավատան փղերի մէջ, մարդկանց մեջ իշխանաւորը։

Զէնքերի մէջ կայծակն եմ, կովերի մէջ կամադհուկն եմ. ես ծնիչ Կանդասպան եմ, օձերի մեջ Վասուկին եմ։

Անանտն եմ ես նա՜գաների մեջ, Վարունան եմ ջրային կենդանիների մէջ, նախահայրերի մէջ Արիամանն եմ, դատաւորների մէջ Եաման:

Պրահլա՜դան եմ Դայտիաների մէջ, ժամանակն եմ չափերի մէջ, գազանների մէջ վագրը, թուչունների մէջ վայնատէյան:

Մաքրիչ բաների մէջ քամին եմ. Ռաման եմ պատերազմիկների մէջ. ձկների մէջ մակարան եմ. գետերի մէջ Գանգէսը։

Արարչութեան մէջ սկիզբն եմ, միջոցը և վերջը, ո՜վ Արջունա. գիտութեանց մէջ Գերագոյն Հոգու գիտութիւնը, խոսողների համար ես խօսքն եմ:

Գրերի մէջ Այբն եմ. բաղադրեալ բառերի մէջ բարդութիւնը. ես անսահման ժամանակն եմ. ես Արարիչն եմ ամենատես։

Մահն եմ ամենակալ և կեանք ապագայ էակների. իգական բառերի մէջ փառքը, բախտ, պերճախօսութիւն, յիշողութիւն, սրամտութիւն, հաստատակամութիւն, համբերութիւն։

Սա՜մայի երգերի մէջ մեծ օրհներգն եմ. չափաբերութեանց մէջ գա՜յատրին, ամիսների մէջ մարգաշի՜րսան[1] եղանակների մէջ գարունը։

  1. Գրեթէ, համապատասխանում է Հին Հայոց Մագաց հռովմէական մայիս ամսին: