Դու կրում ես խոյրը, լախտը, մկունդը, ո՛վ լուսոյ լեռ՝ ամբողջովին շողշողուն. հազիւ կարողանում եմ քեզ տեսնել ամբողջապէս, որովհետև ղու փայլում ես կրակի ու արեգական պէս քո անհունութեան մէջ։
Դու Անբաժանելին, գերագոյն Ըմբռնելին ես. տիեզերքի գերագոյն գանձարանն ես. դու անկորնչելին, Օրէնքն անխախտ պահողն ես. դու յաւիտենական Առնական ուժն ես։
Անսկիզբ, անմիջոց և անվերջ, անվախճան զօրութեամը, անսահման բազուկներով, հայացքդ նման Լուսնի ու Արեգական, ես տեսնում եք քեզ, քո բերանը նուիրական Կրակի փայլն ունի, քո ջերմութեամը տաքանում է այս տիեզերքը։
Երկնքի և երկրի միջոցը ու բոլոր սահմանները հասնում ես դու մն մենակ տեսնելով քո այս գերբնական ու զարհուրելի երևոյթը երեք աշխարհները դղրդում են, ո՜վ մեծանձն Աստուած։
Ահա աստուածային էակների խումբը ջեղ է դիմում. ոմանք երկիւղից ձեռները միացրած աղոթում են լուռ. «Սուաստի, գոչում են Մեծ իմաստուններն ու որբերի խմբերը և օրհնաբանում են քեզ վեհ օրհներգներով։
Ռուդաները, Ադիտիաները, Վասուները, Սո՜դիաները, Վիշվաները, երկու Աշվինները, Մարուտաները, Ուշմապաները, Գանդհարվաների, Եակշաների, Ասուրաների ու Սիդդհաների խմբերը նայում են քեզ, և սարսափում են բոլորը:
Այդ մեծ երևոյթը՝ բազմաթիւ բերաններով ու աչքերով, բաղմաթիւ բազուկներով, սրունքներով ու ոտներով, բազմաթիւ կրծքերով, բազմաթիւ ահարկու ատամներով՝ տեսնում են աշխարհներն ու զարհուրում, ու ես ևս։
Երբ Քեզ տեսնում եմ ամպածրար, բազմաթիւ գոյներով երփներանգ, բերանաբաց ու կայծակնացայտ աչքերով, ցնցւում է հոգիս ու չեմ գտնում իմ հանգիստն ու դադարը, ո՜վ Վիշնու:
Երբ տեսնում եմ քո կերպարանքը սպառնալից ատամներով ու նման աշխարհաբորբոք հրդեհին, էլ բոլորտիքս չեմ տեսնում ու իմ ու ուրախութիւնը հեռանում է. օգնիր ինձ, ով Աստուածների տէրը, ո՜վ Աշխարհների բնակարանը։
Բոլոր այս Դհրտա՜րաշտրայի որդիները իշխանների քանակներով, Բհիշման, Դհրոնտն ու այս կառապանի որդին մեր զինուորների զօրապետների հետ,
Գնում են գահավիժուել քո զարհուրելի, քո սպառնալից ատամներով զինուած բերնի մէջ. ոմանք ջարդուած