Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/47

Այս էջը սրբագրված է

գլուխներով առկա մնում են ատամներիդ մէջտեղ:

Ինչպէս ջրերի բաղմաթիվ հեղեղները Ովկիանն են դիմում ուղղակի, այնպէս այս հսկաները տալւում են դէպի քո կայծակնացայտ կերպարանքը։

Ինչպէս դէպի հրավառ բոցն է թռչում թիթեռը յարաճուն արագութեամբ՝ մահանալու համար, այնպէս արագ վազում են էակները քո բերանում կորչելու համար:

Ուտում է քո լեզուն ամբողջ աշխարհները և քո բոցավառ կոկորդը կլանում է նրանց. քո լոյսով լցնում ես ամբողջ տիեզերքը և քո ճառագայթները տաքացնում են նրան, ո՜վ Վիշնու։

Պատմիր ինձ, ո՞վ ես դու, ո՜վ ահեղ երևոյթ. օրհնութիւն քեզ, ո՜վ գերագոյն Աստուած. օգնիր ինձ, ես ցանկանում եմ իմանալ քո սկզգնական էութիւնը, որովհետև ես չեմ նախատեսում քո ընթացքը։

Կրիշնան խօսեց.

Ես ժամանակն եմ աշխարհակործան. ծերացած եկել եք աշխարհնելը ջնջելու. բացի քեզանից չպիտի մնայ ոչ ոք այս երկու բանակների զինուորներից։

Ուստի վե՛ր կաց, փա՛ռք որոնիր. յաղթահարիր թշնամիներիդ և ձեռք բեր ընդարձակ տէրութիւնը. եւ վճռել եմ նրանց կորուստը. դու ես միայն իմ գործիքը։

Դրոնային, Բհիշմային, Ջայադրաթային, Կարնային և ուրիշ պատերազմիկների ես զրկել եմ կեանքից. սպանի՛ր նրանց, մի խռովիր. կռուիր և դու պիտի յաղթես քո ոսոխներին։

Սանջայան խօսեց.

Երբ լսեց գանգրահեր Աստուծու այս խօսքերը, ձեռքերը միացրած, թագակիր մարտիկը երկրպագեց երկիւղածութեամբ Կրիշնային և այսպէս ասաց նրան դողդոջուն, զարհուրած ու փսփսալով:

Արջունան խոսեց.

Ա՛յս, ո՜վ գանգրահեր Աստուած, քո անունով աշխարհն հրճւում է և հպատակում. Ռափջաները սարսափահար փախչում են. բոլոր Սիդդհաների խմբերը երկրպագում են։

Եւ ինչո՞ւ, չպաշտէին քեզ, ո՜վ մեծանձն, քե՛զ՝ աւելի յարգելի քան Բրահմանը, առաջին արարիչ, անվախճան, Աստուածների տէր, Աշխարհի բնակարանը, քե՛զ անբաժանելի աղբիւր էութեան և անէութեան։

Դու առաջին աստուածութիւնն ես, առաջին առնական