Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/48

Այս էջը սրբագրված է

կան ոյժը, դու այս տիեզերքի գերագոյն գանձարանը. դու գիտունն ես, դու գիտութեան առարկան ես, գերագոյն բնակարանն ես. քեզնից է այս Տիեզերքը, ո՜վ անհունակերպ Աստուած։

Դու ես Վայուն, Եաման, Նուիրական հուրը, Վարունան, Լուսինը. դու Արարչապետ և նախահայր. փա՜ռք, փա՜ռք քեզ հազարապատիկ, և դարձեալ կրկին փա՜ռք, փա՜ռք քեզ։

Փա՜ռք քո ներկայութեան և քո յետևից, փառք քեզ ամենայն տեղ, ո՜վ տիեզերական. անհուն զօրութեամբ և անսահման կարողութեամբ զոր տիեզերն ընդգրկում ես. դու տիեզերական ես։

Եթէ քեզ կանչեմ եմ այսպէս ասելով. «Է՜յ, Կրի՜շնա, է՜յ, Եա՜գուի որդի, էյ բարեկամ. եթէ չեք ճանաչել քո վեհափառութիւնը յանդգնութեամբ կամ նախանձով,

Եթէ բարկացրել եմ եմ խաղալիս, պտոյտում, պառկած, նոտած կամ ու ուտելիս, մենակ կամ այս պատերազմիկների առաջ, ների՛ր ինձ, ո՜վ անսահման Աստուած:

Դու Հայրն ես աշխարհի, շարժական և անշարժ առարկաների, դու աւելի պատուական ես քան հոգևոր ուսուցիչը. ոչ ոք չկայ քեզ հաւասար. ո՞վ կարող է գերազանցել քեզ երեք աշխարհներում, ո՜վ անսահման Վեհափառութոիւն։

Ուստի խոնարհելով ու երկրպագելով քո առաջ, ես քո շնորհն եմ աղերսում, ինչպէս հայրը որդուն, ինչպես բարեկամը բարեկամին, սիրահարը սիրուհուն, այնպէս օգնիր ինձ, ո՜վ Աստուած, ո՜վ Օրհնեալդ։

Անտեսանելուդ տեսնելով՝ ես հրճուել եմ, բայց երկիւղելով սարսափում է միտքս, ցոյց տուր ինձ, ո՜վ Աստուած, քո առաջին երևոյթը. օգնիր ինձ, ո՜վ Աստուածների տերը, ո՜վ աշխարհի բնակարանը։

Խոյքով, լախտով ու մկունդով ուզում եմ տեսնել քեզ նորից. վերստացի՛ր քո չորեքթևեան կերպարանքը, ո՛վ բազմաբազուկ ու բազմաձև Աստուած։

Կրիշնան խօսեց.

Իմ շնորհիւն է, ո՜վ Արջունա և Եօգայի զօրութեամքբ, որ դու տեսար իմ՝ գերագոյն կերպարանքը, շողշողուն, տիեզերական, անսահման ու սկզբնական, որ ոչ ոք քեզանից առաջ չէր տեսել։

Ոչ Վէգան, ոչ Զոհը, ոչ Ընթերցումը, ոչ ողորմութիւնը, ոչ արարողութիւնները, ոչ խիստ ճգնութիւնները, չէին կարող