Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/49

Այս էջը սրբագրված է

ինձ տեսանելի ընծայել աշխարհում ոչ մէկին բացի քեզանից, ո՜վ Կուրուի որդի։

Մի վախենար, մի յուղուիր տեսնելով իմ այս սոսկալի կերպարանքը, աներկիւղ ու զուարթ՝ դու նորից իմ առաջին կերպարանքը պիտի տեսնես։

Սանջայան խօսեց.

Այսպէս խօսելով Վա՜սուդէվան ցոյց տուաւ Արջունային իւր միւս կերպարանքը, և հանգստացրեց նորա երկիւղը՝ նորից երևալով իր սովորական կերպարանքով։

Արջունան խօսեց.

Տեսնելով այժմ քո մարդկային անխռով կերպարանքը, նորից ինձ գտնում եմ և մտնում բնական ընթացքի մեջ։

Կրիշնան խօսեց.

Իմ այս դժուար տեսանելի կերպարանքը, որ տեսար դու, աստուածներն անգամ անդադար ցանկանում են տեսնել:

Բայց ոչ վեդաներով, ոչ ճգնութեամբ, ոչ ողորմածութեամբ և ոչ զոհելով տեսանելի չեմ դառնում ես այնպէս՝ ինչպէս տեսար դու:

Անվերջ պաշտումով միայն, ո՜վ Արջունա, կարելի է ճանաչել ինձ այս ձևով, տեսնել իմ էութեամբ, թափանցել իմ մէջ:

Ով գործում է ինձ համար, իմ գերագոյնն է ճանաչում, ինձ է պաշտում միայն, ով չունի ցանկութիւն կամ ատելութիւն դէպի կենդանի էակները, նա գալիս է ինձ մոտ։

Այստեղ վերջանում է Բհագավադգի՜դա՜յի տասնըմեկերորդ գլուխը, որի անունն է Տիեզերական կերպարանքի տեսիլքը:


ԺԲ.

Արջունան խօսեց.

Նոքա որ Եօգայով միացած միշտ ծառայում են քեզ և նոքա որ Անբանելուն և Անտեսանելուն են հետևում, ովքեր աւելի լաւ են ճանաչում Եօգան:

Կրիշնան խօսեց.

Նոքա որ ինձ նուիրելով իրենց միտքը, անդադար ծառայում