Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/5

Այս էջը սրբագրված է

«Ձեզանից իւրաքանչիւրը թող պահպանի իրան ընկած տեղը. և բոլորդ պաշտպանեցէք Բհիշմային»:

Նրանց սրտերը ոգևորելու համար, Կուրուների նախապապը առիւծի նման մռնչեց և հնչեցրեց խեցեայ շեփորը:

Եւ իսկոյն խեցեայ շեփորները, սրինգները, դափերն ու թմբուկները բոլոր՝ հնչեցին մեծաժխոր աղմուկով:

Եւ այն ժամանակ սպիտակ ձիերով լծուած մեծ կառքի մէջ կանգուն՝ Մադհուի սպանողը[1] և Պա՜նդուի որդին[2] փչեցին իրանց երկնային շեփորը:

Գիսախռիւ ռազմիկը փչեց հսկայ դալարափողը, Հարստութեանց յաղթական դիւցազնը փչեց աստուածային շեփորը, Գայլորովայնն Բհի՜մա, որի գործերը զարհուրելի են, փչեց եղեգնեայ մեծ շեփորը,

Կունտի՜ի որդին, Եուդհիչտթիրա, բռնած էր հաղթական շեփորը, Նակուլա և Սահադէվա կրում էին Բաղցրահնչիւն շեփորն և գոհարազարդ ու ծաղկազարդ փողը.

Կաչիի գեղեցկաղեղն թագաւորը, մեծակառքն Շիկանդին, Դհրշտադյումա, Վիրա՜տա և անպաստելին Սա՜տյակի,

Դրուպադա և բոլոր Դրուպադեանները, երկրի իշխաններ, և Սաօրհադրայի հաստաբազուկ որդիները հնչեցրին իրենց շեփորները մի առ մի։

Այն ժխորը Դատարա՜շտրայի որդիների սրտերը պատռելով, երկինքն ու երկիրը դղրդում էր։

Այն ժամանակ ճակատած տեսնելով Դհրտարա՜շտրայի որդիներին, Պա՜նդուի կապկադրօշ գիսախռիւ որդին երբ նետերը ճայթում էին, վերցրեց իւր աղեղը՝

Եւ այսպէս խօսեց Կրիշնային. «Երկու բանակների մէջտեղում կանգնեցրու իմ կառքը.

«Որպէս զի տեսնեք ես ինձ դէմ կռիւ ուզողներին, որոնց հետ մենք պիտի մարտնչենք այս մահացու կռուի մէջ,

«Որպէս զի նկատեմ ես, թէ որո՞նք են այստեղ հաւաքուած պաշտպանելու Դհրտարա՜շտրայի եղեռնագործ որդուն կռուով»:

Սանջայան խօսեց.

Երբ այսպէս խօսեց Արջունան, գիսախռիւն Կրիշնա երկու

  1. Կրիշնայի տիտղոսներն են Մադհուի սպանող, գիսախոխ, հերարձակ մարտիկ, հովուապետ. Հարի, սպանող Կեշինի եւ այլն։
  2. Արջունայի տիտղաներն են Պա՜նդուի որդի, Կունդի՜ի որդի, թշնամիները յաղթական, Բհա՜րատա, Պրիթայի որդի. Կուրուի որդի եւլն։