Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/50

Այս էջը սրբագրված է

են ինձ լի ջերմեռանդ հաւատքով, նոքա ինձ համար գերագոյն Եօգիներն են:

Բայց նոքա որ ծառայում են անբաժանելի, անտեսանելի, անզգալի, ամենուրեք, անիմանալի, գերագոյն, անշարժելի, անփոփոելի էակին,

Ու նուաճելով իրենց զգայարաններն ու հաւասարակշիռ պահելով իրենց մարը՝ հրճւում են համայն էակների բարօրութեամբ, նոքա էլ հասնում են ինձ։

Ծանր կը լինի իրենց պատիժը, եթէ իրենց միտքը հետապնդի Անտեսանելուն. որովհետև Անտեսնելու ընթացքը դժուար է մարմնաւոր իրերով ըմբռնել։

Նոքա որ բոլոր գործերից ինձ համար հրաժարուած են ու անդադորւմ Եօգայով միմիայն ինձ են նայում ու ծառայում,

Նրանց ես փրկում եմ շուտով մահուան հետևանքների այս ծովից, որովետև նոքա ինձ են հետևում մտքով։

Ի՛նձ յանձնիր ուրեմն քո միտքը, իմ մէջ հանգստացրու քո բանականութիւնը, և դու շուտով կը բնակուես իմ մէջ անտարակոյս:

Եթէ դու քո միտքը ինձ յանձնել չես կարող հաստատուն կերպով, այն ժամանակ յարատևութեան Եօգայով աշխատի ինձ հասնել։

Եթէ յայատևության ևս ընդունակ չես, գործի՛ր միշտ իմ կամքով, և գործելով միայն ինձ հաճելի զործեր, դու կը հասնես կատարելութեան։

Իսկ թէ այս էլ անկարող ես կատարել, դարձիր Եօգային և բոլոր գործերից հրաժարելով՝ ընկճի՛ր քեզ։

Որովհետև յալատնութիւնից աւելի լաւ է գիտութիւնը. գիտութիւնից աւելի բարձր է հայեցողութիւնը. հայեցողութիւնից աւելի բարձր է գործերից հրաժարումը. և հրաժարումի մօտ է երջանկութիւնը։

Ոչ մի էակի համար ատելութիւն չունեցող, բարի և ողորմած, առանց եսասիրութեան, առանց պատուախնդրութեան, հաճոյքի և նեղութան առաջ անտարբեր, համբերատար,

Ուրախ, միշտ Եօգայով միացած, անձնիշխան, հաստատակամ, միտքն ու բանականութիւնը ինձ յարած և ինձ ծաւռաող անձը իմ սիրելին է:

Նա, որ չի խռովում աշխարհը և նա, որին աշխարհը չի խռովում, նա որ ուրախութիւնից, բարկութիւնից, եկիւղից և սարսաիից ազատ է, նա էլ իմ սիրելին է։