Մարմնաւոր գործողութեան մէջդ գործիչ պատճառը բնութիւնն է. Առնական զորութիւնը հաճոյքն ու ցաւն զգացող պատճառն է:
Որովհետև Առնական զօրութիւնը Բնութեան մէջ մնալով զգում է բնութիւնից ծնած եղանակաւորումները, ուստի ձգտելով այս եղանակաւորումներին՝ մի բարի կամ չար արգանդում ծնում է:
Հանդիսատես ու ազդարար ածիչ, զջացող, տէր, գերագոյն հոգի բնակուած մեր մարմնում. ահա գերագոյն Առնական զօրութիւնը։
Ով ճանաչում է Առնական զօրութիւնը, բնութիւնն ու իր եղանակաւսրումները, ինչ պայմանի մէջ էլ լինի, նա այլևս չի վերածնիլ։
Ոմանք տեսնում են Հոգին իրանց անձում ու իրանց անձի համեմատ. ուրիշներ բանապաշտ ինքնահայեցողութեան Եօգայով, ուրիշներ Գործի Եօգայով:
Իսկ ուրիշներ անգէտ լինելով՝ սովորում են ուրիշներից ու գործագրում. բոլորը Աստուածային գիտութեան անձնատուր՝ ազատում են մահուանից:
Երբ ծնւում է մէկը՝ շարժուն կամ անշարժ, գիտցիր թէ Նա նիւթի և Նիւթի գաղափարի միացումից է առաջանում:
Ով հաւասարապէս բոլոր էակների մէջ տարածուած է ընդունում այս գերագոյն սկզբունքը, և նոցա կորուստի ժամանակ անկորուստ, նա ճիշտ է տեսնում:
Միշտ նոյն և ամէն տեղ ներկայ համարելով այս սկղբունքը Նա չի մեղանչում ինքն իրան և մտնում է գերագոյն ճանապարհը:
Ով մտածում է թէ բնութիւնը գործողութեանց գործիչ պատճառն է միշտ, և իր անձը անգործ է, նա ճիշտ է մտածում:
Ով էակների անհատական էութիւնը միութեան մէջ է ընդունում և նրանից է համարում նրա զարգացումը, նա դէպի Բրահման է դնում։
Անսկիզբ ու առանց եղանակաւորութեանց, այս անայլայլելի գերագոյն Հոգին, թէև մարմնի մէջ, բայց չի գործում, չի ապականում:
Ինչպէս ամենուրեք տարածուած օդը իր անօրսութեան պատճառով չի ապականւում, նոյնպէս ամենուրեք մարմնի մէջ բնակուած հոգին չի ապականւում:
Ինչպէս Արեգակը մեն-մենակ լուսաւորում է ամբողջ այս աշխարհը, այնպէս էլ Գաղափարը լուսաւորում է Նիւթը:
Ովքեր Նիւթի ու Նիւթի գաղափարի տարբերութիւնը, և բնութեան կապանքից էակների ազատումը տեսնում են դիտութեան աչքերով, նոքա գնում են Գերագոյնին: