Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/55

Այս էջը սրբագրված է

Գործերի ձեռնարկութեան և առաջ տանելու եռանդը, անհանգստութիւնը, տենչանքը ծնւում են հասունացած բնազդից:

Կուրութիւնն ու անփութութիւնը, ապշութիւնն ու մոլորութիւնը ծնւում են հասունացած խաւարից:

Երբ ճշմարտութեան հասուն ժամանակ քայքայումն հասնում է մահկանացուի մարմնին, այն ժամանակ ճշմարտատեսների անարատ աշխարհն է գնում նա:

Երբ բնազդի ժամանակ է քայքայւում, վերածնւում է գործունեաների մէջ, իսկ երբ խաւարի մէջ է քայքայւում, վերածնւում է, մի ապուշի արգանդում:

Բարի գործի պտուղը կոչւում է ճշմարիտ ու անարատ. բնազդի պտուղը դժբախտութիւնն է, խաւարի պտուղը տգիտութիւնն է:

Ճշմարտութիւնից ծագում է գիտութիւնը, բնազդից եռանդը, խաւարից ապշութիւն, մոլորութիւն ու ագիտութիւն:

Երկինք են գնում ճշմարտագէտները միջավայրում մնում են բնազդականները՝ իսկ ստորաքարշ խաւարամիտները դժոխքն են գնում:

Ով իմանում է թէ այս երեք Յատկութիւններից դուրս ուրիշ ազդակ չկայ, և թէ ո՞րն է այս Յատկութեանց գերագոյնը, նա իմ էութեանն է դիմում:

Ով անցել է մարմնի մէջ ու մարմնից առաջացած այս երեք Յատկութիւնները, նա ծնունդից, մահից, ծերութիւնից ու ցաւից ազատւում է և անմահութիւնը ճաշակում:

Արջունան խօսեց.

Ի՞նչ նշան ունի նա որ այս երեք Յատկութիւններն անցել է, ի՞նչպէս է վարւում, և ի՞նչպէս է անցնում այս երեք յատկութիւնները:

Կրիշնան խօսեց.

Ով ստուգութիւնը, գործունէութիւնը և մոլորութիւնը չի ատում նոցա ներկայութեան ժամանակ, և նրանց բացակայութեան ժամանակ նրանց չի ցանկանում,

Եւ իրը օտար հանդիսատես է լինում Յատկութեանց զարգացման և չի յուզւում, ու «Յատկութիւններն ընթանում են» ասում ու հեռանում է հանդարտութեամբ,

Անտարբեր դէպի հաճոյքն ու ցաւը, անձնիշխան, որ նոյն է համարում հողի կոյտը, քարն ու ոսկին, հաւասարակշիռ