Հարիւրաւոր յոյսերով ու անյուսութիւններով կաշկանդուած, ցանկութեան ու բարկութեան անձնատուր, աշխատում են իրենց ցանկութիւնը վայելելու համար, անարդար միջոցներով հարստութիւն դիզել:
«Ահա ի՞նչ շահեցայ այսօր. ու պիտի վայելեմ այս ինչ հաճոյքը. այս ունեմ, շուտով պիտի ունենամ այս ինչ օգուտն էլ:
«Սպանեցի այս ինչ թշնամուս. պիտի սպանեմ նաև միւսներին. իշխան եմ ես. ես հարուստ եմ, երջանիկ եմ ես, հզօր, ուրախ,
Պերճ ու մեծ իշխան եմ, ո՞վ կայ ուրիշ ինձ նման, զոհեր կանեմ, ողորմութիւն կտամ, հաճոյք կը վայելեմ»: Ահա ինչ են ասում՝ տգիտութեամը մոլորուած:
Բաղմաթիւ մտածմունքներով խռովուած, մոլորութեան ցանցի մէջ պաշարուած, զբաղուած, իրենց ցանկութեան վայելումով, ընկնում են պիղծ դժոխքի մէջ:
Ինքնավստահ, յամառ, հարոտութեան սնափառութեամբ և յիմարութեամբ լցուած, զոհում են անուանական ողջակէզներ՝ կեղծաւորութեամը և առանց ծիսական օրինակատարութեան:
Եսասէր, կատաղի, սնափառ, ցանկութեան ու բարկութեան հպատակ, անարգում են ինձ իրանց անձի և ուրիշների մարմնի մէջ՝ ստորացնելով:
Դրանց, այդ քինախնդիր, կատաղի ու ստորին մարդկանց ես ներում եմ մահուան յարափոխութեանց մէջ, թշուառօրէն վերածնելու սատանաների արգանդներում:
Սատանաների արգանդի մէջ ընկնելով, թափառելով ծնունդից ծնունդ ու ինձ երբէք չհասնելով՝ վելջապէս գնում են դժոխքի ճանապարհը:
Երեք են դժոխքի դռները, որով կորչում են մարդիկ. ցանկասիրութիւն, բարկութիւն և ագահութիւն. այս երեքին պէտք է թողնել:
Այն մարդը՝ որ հեռացել է խաւարի այս երեք դռներից, քայլում է դէպի անձի փրկութիւնը և գնում է գերագոյն ճանապարհը:
Բայց ով Օրէնքի պատուէրներից հեռանալով հետևում է իր ցանկութեանց կատարման, նա կատարելագործութեան չի հասնում, ոչ էլ երջանկութեան, ոչ էլ գերագոյն ճանապարհին:
Թող Օրէնքը քո հրամայողը լինի ու սովորեցնի ինչ պէտք է գործել ու ինչ չպէտք է գործել: Սովորելով օրէնքի պատուիրանների