բանակների մէջտեղ կանգնեցրեց գեղեցիկ կառքը,
Եւ Բշհի՜շմայի, Դրոնայի ու բոլոր իշխանների դէմ՝ այսպէս ասաց. «Ո՜վ իշխան, նայիր այստեղ հաւաքուած բոլոր Կուրուներին».
Այն ժամանակ նայեց Արջունան և տեսաւ հայրեր, պապեր, ուսուցիչներ, մօրեղբայրներ, եղբայրներ, որդիներ, թոռներ, բարեկամներ, փեսաներ և ընկերներ երկու բանակների մէջտեղ։ Տեսնելով Կունդի՜ի որդին այս բոլոր աղգակիցներին կռուի կանգնած,
Խոր գթութեամբ զգածուած, այսպէս խօսեց վշտահար.
Արջունան խօսեց.
«Տեսնելով այս ազգականներիս, ո՜վ Կրիշնա, կռուի կանգնած և ճակատ յարդարած, իմ անդամները թուլանում են, դալկանում է իմ երեսը, իմ մարմինը սարսռում է, փշաքաղւում են իմ մազերը,
Աղեղս ձեռքից վայր է ընկնում, մորթս ամբողջ այրւում է, ոտի կանգնել չեմ կարողանում և իմ միտքը տատանւում է։
Ես զգում եմ չարաշուք գուշակութիւններ, ո՜վ հերարձակ մարտիկ, և ոչինչ լաւ բան չեմ նկատում այս եղբայրասպան կռուի մէջ:
Ոչ յաղթութիւն եմ ուզում, ո՜վ Կրիշնա, ոչ թագավորութիւն, ոչ հաճոյք, ի՞նչ բարիք ենք ստանում մենք թագաւորութիւնից, հաճոյքներից և նոյնիսկ կեանքից:
Նրանք՝ որոնց համար մենք պիտի ցանկանայինք թագաւորութիւն, հաճոյք և հարստութիւն, նրանք այստեղ կռուի են շարուած, արհամարհելով իրանց կեանքն ու հարատութիւնը.
Ուսուցիչներ, հայեր, որդիներ, պապեր, մօրեղբայրներ, փեսաներ, թոռներ, աներորդիներ ու խնամիներ։
Թող ինձ սպանեն, ես չեմ ուզում իրանց մահը, մինչև իսկ եթէ երեք աշխարհների թագաւորութիւնն ինձ տան. ո՞ւր մնաց երկրի:
Սպանելով Դհրիտարաշտրայի որդիներին, ի՞նչ հաճոյք պէտք է ստանանք մենք, ով դիւցազն. բայց մեղքը պիտի կապուի մեր վզին, եթէ սպանենք նըանց. թէև մահապարտ լինեն:
Մեզ արժան չէ ուրեմն սպանել Դհրիտարաշտրայի որդիներին, մեր ազգականներին, որովհետև կոտորելով մեր ազգատոհմը, ուրախ պիտի լինինք մենք:
Եթէ սրանք չեն տեսնում իրանց կուրացած հոգով ազգասպանութեան և բարեկամներին լլկելու մեղքը,