Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/60

Այս էջը սրբագրված է

թոյլատրած գործերը, հաճի՛ր գործել այս աշխարհում:

Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի տասնըվեցերորդ գլուխը՝ որի անունն է Աստուածային ու սատանայական ծննդեան Տարբերութեան Եօգա:


ԺԷ.

Արջունան խօսեց.

Նոքա որ Օրէնքի պատուէրներից հեռանալով զոհում են լի հաւատքով, ո՞րն է նոցա տեղը, ո՜վ Կրիշնա, արդեօք ճըշմարտութեան, բնազդի ու խաւարի՞:

Կրիշնա խօսեց.

Երեք տեսակ հաւատք կայ մարդոց մէջ, որոնք բնածին են ու ծագում են ճշմարտութիւնից, բաղդից կամ խաւարից:

Ամէնքի ճշմարտութեան կերպարանքը հաւատքն է, ո՜վ Բհարատա. և հաւատացեալ մարդը ինչպէս հաւատքն է, այնպէս էլ ինքն է:

Ճշմարտութեան մարդիկ զոհում են աստուածներին. բնազդի մարդիկ Եաբշաներին ու Ռա՛շշասաներին. խաւարի մարդիկ ոգիներին և ուրուականներին:

Մարդիկ որ առանց Օրէնքը պահելու, անում են խիստ ճգնութիւններ, ու սնափառ, եսասէր և ցանկութեամը, կրքով ու կատղութեամբ լի են,

Եւ չարչարում են իրեն ժարմնի մէջ բնակուած կենսական սկզբունքերն անմտութեան ինչպէս և ինձ՝ որ նոցա ներքին մարմնում եմ բնակում, գիտցիր թէ նոքա սատանայամիտ են:

Մարդոց համեմատ կան և երեք տեսակ հաճելի սնունդ, զոհ, ճգնութիւն ու ողորմութիւն. լսի՛ր նրանց տարբերութիւնը:

Կեանք, ճշմարտութիւն, ուժ, առողջութիւն, երջանկութիւն և ուրախութիւն աւելացնող համեղ, քաղցր, հաստատուն ու անուշ սնունդները ճշմարտութեան մարդոց են հաճելի։

Կծու, թթու, աղի, շատ տաք, դառն, տտիպ, տաքացնող սնունդները կրքի մարդկանց հաճելի են, իբր ցաւով ու հիւանդութեամբ բեղուն:

Հնացած, անհամ, հոտած ու նոյն իսկ դէն գցած ու կեղտոտ սնունդները խաւարի մարդկանց հաճելի են:

Առանց վարձատրութեան սպասելու և Օրէնքի համաձայն կատարուած զոհը, որ զոհում է սուրը գործը կատարելու մտքով, ճշմարտութեան զոհն է:

Իսկ այն որ վարձատրութեան սպասելով ու կեղծաւորութեամբ է զոհում, գիտցիր թէ դա ցանկութեան զոհն է:

Առանց օրէնքի, առանց մատաղ բաժանելու, առանց աղօթքի, ժամոցի ու հաւատքի արուած զոհը խաւարի զոհն է:

Աստուածներին, Բրահմաններին, ուսուցչին և ուսումնականին մատուցուած յարդանքը, մաքրութիւնը, շիտակութիւնը աստուածավայել ընթացքն ու հեզութիւնը՝ մարմնի օգնութիւն են կոչւում:

Մեղմ, ճշմարտախօս ու քաղցրահամբոյր լեզուն և կրօնական գրքերի ընթերցումը խօսքի ճգնութիւն են կոչւում:

Մտքի անդորրութիւնը, խաղաղութիւնը, լռութիւնը, անձնազոհութիւնը, անձի մաքրութիւնը, ահա թէ ինչը մտքի ճգնութիւն է կոչւում:

Ջերմեռանդ հաւատքով ու առանց վարձատրութեան արուած՝ մարդկանց այս երեք ճգնութիւնները ճշմարտութեան ճգնութիւնն են:

Փառքի, պատուի ու յարգանքի համար կեղծաւորութեամբ արուած ճգնութիւնը կոչւում է կրքի ճգնութիւն, որ անհաստատ է ու անստոյգ:

Մոլորուած երևակայութեամբ իր անձի չարչարման և ուրիշների կորուստի համար արուած ճգնութիւնը՝ խաւարի ճգնութիւնն է:

Լոկ ողորմութեան համար, առանց փոխարէն վճարի, ու տեղի, ժամանակի և արժանիքի համեմատարուած ողորմութիւնը ճշմարտութեան ողորմութիւնն է:

Իսկ փոխադարձ վճարի կամ վարձատրութեան յուսով և իբր ակամայ արուած ողորմութիւնը բնազդի ողորմութիւնն է:

Տեղին, ժամանակին ու արժանիքին անհամաձայն, առանց ակնածութեան և վիրաւորիչ ողորմութիւնը խաւարի ողորմութիւնն է:

«Օ՜մ. Նա. Բարին» ահա Բրահմայի երեք աշխարհային անուանակոչութիւնները՝ Բրահմանները, Վէդաներն ու Զոհը նրանից ստեղծուեցին հնապէս:

Ուստի Օ՜մ բառը չարտասանած, օրինական զոհը, ողորմութիւնն ու ճգնութիւնը չեն անում երեք աստուածաբանները:

Նա. այսպէս են ասում նրանք՝ որ առանց սպասելու վարձատրութեան, զոհի, ճգնութեան ու ողորմութեան զանազան գործեր են կատարում, ազատութեան փափագով:

Ճշմարտութիւնը և ուղղամտութիւնը բարի են կոչւում և գովելի ամէն գործ նոյնպէս բարի է կոչւում:

Զոհի, ճգնութեան ու ողորմութեան մէջ յարատևութիւնը բարի է կոչւում:

Առանց հաւատքի զոհը, ողորմութիւնը, ճգնութիւնը, գործը չար է կոչւում, և ոչինչ է թէ այս ու թէ այն աշխարհում:

Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի տասնըեօթերորդ գլուխը՝ որի անունն Հաւատքի երեք տեսակների Եօգա:


ԺԸ.

Արջունան խօսեց.

Անձնուրացութեան ու հրաժարման իսկութիւնը ցանկանում եմ գիտենալ, ո՜վ մեծազօր, գանգրահեր սպանող Կեշինի:

Կրիշնան խօսեց.

Ցանկութեան գործերից հրաժարուելը՝ բանաստեղծները կռչում են հրաժարում. և ամբողջ գործերի վարձատրութիւնը թողնելը գիտունները կոչում են անձնուրացութիւն:

Այն գործերը որ պէտք է թողնել, մեղք են համարում իմաստունները. իսկ զոհի, ողորմութեան և ճգնութեան գործերը պէտք չէ թողնել ասում են ուրիշները:

Լսիր այժմ իմ պատուէրը անձնուրացութեան մասին, ո՜վ Բհա՜րատաների լաւագոյնը: Անձնուրացութիւնը, ո՜վ առիւծասիրտ, երեք տեսակ է լինում:

Զոհի, ողորմութեան և ճգնութեան գործերը պէտք չէ թողնել, այլ կատարել. որովհետև Զոհը, ողորմութիւնը և ճգնութիւնը սրբագործութիւններ են իմաստունների ասելով։

Եթէ ցանկութիւնը և վարձատրութիւնը կատարեն այս գործերը. ահա իմ գերագոյն պատուէրն ու կամքը։

Անհհաժեշտ գործից հրաժարումը գործադրելի չէ. յիմարութիւն է մի այսպիսի անձնուրացութիւն և խաւարի ծնունդ:

Ով «դժուար է» ասելով ու մարմնական վախենալով թողնում է գործը, նա յոգնութիւնից