Իսկ այն անսկզբունք, նեղ ու անճիշտ գիտութիւնը որ նայում է գործին իբրև բոլորովին առանձին երևոյթ, կոչվում է խաւարի գիտութիւն:
Անհրաժեշտ, բաղդից ազատ գործը, կատարուած ցանկութիւնից և ատելութիւնից ազատ մարդուց և առանց վարձատրութեան ակնկալութեան, ճշմարտութեան գործն է:
Իր ցանկութեան գոհացման և իր եսի համար ու բազմաթիւ ջանադրութիւններով կատարուած գործը կրքի գործ է:
Առանց հետևանքը, շահը կամ վնասը և իր ուժերը կշռելու՝ յիմարութեամբ ձեռնարկուած գործը խաւարի գործ է:
Կրքից ու եսասիրութիւնից ազատ,հաստատակամութեամբ և արիութեամբ օժտուած, յաջողութիւնից ու անյաջողութիւնից անտարբեր գործիչը ճշմարտութեան գործիչ է:
Կրքոտ, գործերի վարձատրութիւնն ակնկալող, ագահ, վնասակար, անմաքուր, հաճոյքի ու ցաւի անձնատուր գործիչը կրքի գործիչ է:
Անընդունակ, ստորին, համառ, խաբեբայ, անհող, դատարկապորտ, ծոյլ, նստակեաց ու քարշ եկող մարդը խաւարի գործիչ է։
Այժմ մտքի և յարատևութեան երեք բաժանումները, ամբողջապէս ու մանրամասնաբար, համաձայն անհատական յատկութեանց:
Այս միտքը որ գործելու և չգործելու, երկիւղի և ապահովութեան, կապանքի և ազատութեան ծագումն ու վերջը գիտէ, ճշմարտութեան միտք է:
Այն միտքը որ արդարն ու անարդարը, գործելու ու չգործելու բանը շփոթ կերպով գիտէ, բնազդական միտք է: Այն միտքը որ անարդարութիւն է կոչում արդարութիւնը, խաւարով պատած է և հակառակն է անում ամէն բանի, խաւարի միտքն է: Այն յարատևութիւնը որ մարի, սրտի ու զգայարանների գործերը բռնում է անփոփոխելի Եօգայով, ճշմարտութեան յարատևութիւնն է:
Այն յարատևութիւնը որ հետևում է բարուն, գեղեցկին ու օգտակարին, բնազգմամբ ձգտելով գործերի վարձատրութեան, դա կրքի յարատևութիւնն է:
Այն անմիտ յարատևութիւնը՝ որ քնից, երկիւղից, տխրութիւնից, սոսկումից ու յիմարութիւնից չի ազատում մարդուն, խաւարի յարատևութիւնն է:
Այժմ լսիր հաճոյքի երեք տեսակները. երբ մէկը վարժութեամբ հրճւում է և վերջ դնում իր տխրութեան,