Եւ երբ ինչ որ սկզբում թոյն էր՝ դարձնում է յետոյ նեկտառ, այն ժամանակ իր հաճոյքը կոչւում է ճշմարիտ, իբր ծնած իր մտքի ներբին անդորրութիւնից։
Այն հաճոյքը որ ծնում է զգայարանների և զգալի իրերի յարաբերութեամբ և սկզբում նման է նեկտառի ու յետոյ թոյնի, դա կրքի հաճոյքն է։
Այն հաճոյքը որ սկզբում և իր հետևանքների մէջ հոգու խռովութիւն է միայն, անգործութեամբ, ծուլութեամբ և մոլորութեամբ զարգացած, դա խաւարի հաճոյքն է։
Ոչ երկրի վրայ, ոչ երկնքում աստուածների մէջ չկայ մի էութիւն որ բնութիւնից առաջացած այս երեք յատկութիւններից ազատ լինէր:
Բրա՜հմանների, Կշատրիաների, Վայսիաների և Սո՜ւտրաների մէջ պաշտօնները բաժանուած են իրանց բնական յատկութեանց համեմատ:
Խաղաղութիւնը, ժուժկալութիւնը, ճգնութիւնը, մաքրութիւնը, համբերութիւնը, շիտակութիւնը, գիտութիւնը, գիտելիքները և աստուածածանօթութիւնը Բրահմանի բնածին պաշտօնն է:
Կարճութիւն, կորով, հաստատակամութիւն, ճարպիկութիւն, կռուի մէջ աներկիւղութիւն, ողորմութիւն, վարչականութիւն. ահա Կշատրիայի բնածին պաշտօնը:
Երկրագործութիւն, խաշնապահութիւն, վաճառականութիւն վայսիայի բնածին պաշտօններն են: Իսկ ծառայել միւռներին Սո՜ւտրայի բնածին պաշտօնն է:
Այն մարդը որ ինչ որ էլ լինի իր պաշտոնը, գոհ է նրանից, հասնում է կատարելութեան: Այժմ լսիր թէ ինչպէս մարդ իր պաշտօնից գոհունակութեամբ կատարելութեան է հասնում:
Իր գործերով պատուելով նրան որից ծագել են էակները և որից այս բոլոր տիեզերքն է կազմուած, հասնում է մարդ կատարելութեան:
Աւելի լաւ է սեփական ոտորին պաշտօնը ուրիշի բարձր պաշտօնից. բնածին պաշտօնի գործերը կատարելով մարդ չի մեղանչում:
Բնածին պաշտօնը նոյն իսկ եթէ չարիքով միացած լինի, չպէտք է թողնել՝ որովհետև ամէն գործ չարիքով պաշարուած է, ինչպէս կրակը ծխով:
Սիրտը կապանքներից ազատ, ամէն ժամանակ անձնիշխան ու ցանկութիւնները վանած մարդը հանգստի գերագոյն կատարելութեան է հասնում անձնուրացութեամբ: