Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/64

Այս էջը սրբագրված է

Հասնելով կատարելութեան, այնուհետև գնում է Բրահմային. սովորիր այդ ինձանից համառօտիւ, որովհետև այդ է գիտութեան գերագոյն կայանը:

Մաքուր բանականութեամբ միացած, հոգին յարատևութեամբ նուաճած, աղմուկն և զգայութիւնները թողած, ցանկութիւններն ու ատելութիւնը հեռացրած,

Առանձնակեաց, սակաւապէտ, իր խօսքին, մարմնին ու մտքին տէր, միշտ կատարելով գերագոյն հոգևոր Եօգան, կրքերը հեռացնելու մտադիր:

Եսասիրութիւնից, բռնութիւնից, հպարտութիւնից, սիրուց, բարկութիւնից, շքախմբերից հեռու, այլասէր, հանդարտ, հաղորդակցում է Աստուածային բնութեան:

Աստուծոյ հետ հաղորդ, հոգին անդորր, նա էլ չի տառապում, նա էլ չի ցանկանում. անտարբեր դէպի ամէն կենդանի էակ, ընդունում է իմ գերագոյն պաշտամունքը:

Պաշտելով ինձ, ճանաչում է ինձ այնպէս ինչպէս եմ ես իմ էութեան մէջ, և ինձ իմ էութեամբ ճանաչելով մտնում է իմ մէջ և է՛լ ուրիշ չէ:

Ով իր բոլոր գործերը անդադար կատարում է՝ ի՛նձ միայն դիմելով, իմ շնորհով հասնում է յաւիտենական և անայլայլ բնակարանը:

Կատարի՛ր ուրեմն մտքով բոլոր գործերից հրաժարումը ինձ համար. կատարի՛ր բանականութեան Եօգան և մտածիր միշտ իմ մասին:

Իմ վրայ մտածելով բոլոր վտանգներից դու իմ շնորհով կանցնիս. իսկ եթէ դու եսասիրութեամը չլսես ինձ, պիտի կորչիս:

Դու եսասիրաբար մտածելով, «Ես չեմ կռուիլ» ասում ես, այս միտքը անտեղի է, բնութիւնը քեզ կստիպի: Դու քու բնածին պաշտօնովը կապուած, ինչ որ կատարել չես ուզում յիմարաբար, պիտի անես ակամայ:

Մի իշխան կայ նստած բոլոր կենդանի էակների սրտում, ո՜վ Արջունա, որ շարժում է բոլոր էակներին իբր մի ծածուկ զօրութեամբ:

Նրան ապաստանիը քո բոլոր էութեամը, և նրա շնորհով դու կը հասնիս գերագոյն հանգիստը, յաւիտենական բնակարանը:

Ահա սովորեցրի քեզ խորհրդաւոր գիտութիւնը իր գաղտնիքների գաղտնիքներով. հետախուզիր նրան մանրամասն և հետոյ արա ինչպէս ուզում ես:

Լսիր և իմ վերջին խօսքերն՝ բովանդակ գաղտնիքների ծայրագոյնը. դու իմ սիրելին ես և իմ խօսքերը քեզ օգտակար կը լինին:

Մտածի՛ր ինձ, պաշտի՛ր ինձ, զոհի՛ր ինձ, օրհնի՛ր ինձ, և դու ինձ կը հասնիս. իմ խոստումը ճշմարիտ է և դու իմ սիրելին ես:

Թող բոլոր օտար պաշտամունքները, և միայն ի՞նձ ապաստանիր. ես քեզ բոլոր մեղքերից կը փրկեմ. մի՛ տխրիր:

Մը՛ պատմիր իմ այս խօսքերս նրանց՝ որ անժուժկալ են անկրօնեն են, որ չեն ուզում լսել, որ ինձ ուրանում են:

Բայց նա որ իմ այս գերագոյն գաղտնիքներս իմ ծառաների մէջ տարածում է, մատուցանելով ինձ գերագոյն պաշտամունքը, նա ի՛նձ պիտի գայ անտարակոյս:

Ոչ ոք չի կարող մարդկանց մէջ սրտնից աւելի հաճելի գործ կատարել, և ուրիշ ոչ ոք երկնի վրայ չի կարող աւելի սիրելի լինել ինձ:

Ով կարդայ այս մեր սրբազան խոսակցութիւնը, գիտութեան զոհը մատուցած պիտի լինի ինձ, այդ է իմ միտքը։

Եւ այն հաւատացեալ մարդը՝ որ առանց հակառակութեան լսում է նրան, նա էլ քաւուած պիտի երթա մաքրակենցաղ երանեալների աշխարհը:

Արդեօք լսեցի՞ր այս բոլորը, ո՜վ Պրիթայի որդի, քո սևեռուն մտքով. և արդեօք տգիտութեան խռովութիւնները անհետացա՞ն քեզ համար:

Արջունան խօսեց.

Կորաւ խռովութիւնը. ես ստացայ սրբաղան աւանդութիւնը քո շնորհիւ, ո՜վ Աստուած. ես անվրդով եմ այժմ տարակոյսս փարատուած է. ես կը կատարեմ քո խօսքերը:

Սանջայան խօսեց.

Եւ ես Վա՜սուդևայի և Պրիթայի մեծահոգի որդու այս վեհագոյն խօսակցութիւնը լսում էի փշաքաղուած:

Վիա՜սայի շնորհիւ լսելով ես Եօգայի այս գերագոյն դաղտնիքը՝ Եօգայի տէր Կրիշնայից պատմուած:

Ո՜վ թագաւոր, ես յիշում եմ, յիշում եմ անդադար Արջունայի և Կրիշնայի այս գերագոյն խօռակցութիւնը, և հրճւում եմ ընդմիշտ ընդմիշտ:

Եւ երբ յիշում եմ, յիշում եմ Հարիի այն գերբնական երևոյթը, ես մնում եմ քարացած ու հրճւում եմ անվերջ անվախճան: