Մենք էլ յետ չպիտի դառնանք այս մեղքից, գիտենալով հանդերձ ազգասպանութեան չարիքները.
Ընտանիքի ջնջումով ջնջւում են և ընտանիքի յաւիտենական օրենքները. օրենքների ջնջումով ամբողջ ընտանիքը անօրէնութեամբ պաշարւում է.
Անօրինութեամբ, ո՜վ Կրիշնա, կանայք ապականւում են և կանանց ապականութեամբ, ո՜վ Հովուապետ, ծնւում է դասակարգային խառնակութիւնը:
Եւ այս խառնակութեամբ դժոխքն են ընկնում ոճրագործների և նոյն իսկ ընտանիքի հայրերը, զրկուելով սրբազան կարկանդակի և ջրի ընծայաբերութիւնից:
Եւ այսպէս, ազգասպանների մեղքով՝ որ խառնակում է դասակարգերը, ջնջւում են ցեղերի և ընտանիքների յաւիտենական օրէնքները։
Իսկ այն մարդիկ, որոնց ընտանեկան զոհաբերութիւնները ջնջուած են, նրանց բնակարանը անշուշտ դժոխքն է: Այսպէս են ուսուցանում մեզ Ս. Գրքերը:
Ոհ, մի մեծ մեղք գործադրել մենք կը վճռենք, եթէ թագաւորութեան հաճոյքի հրապոյրով սպանել վճռենք մեր ազգակիցներին:
Եթէ ինձ զինաթափ ու անպաշտպան Դհրտարաշտրայի զինուած որդիքը պատերազմում սպանէին, աւելի երանելի կը լինէր ինձ համար»:
Սանջայան խօսեց.
Այսպէս խօսելով Արջունան բանակամիջում, կառքի վերայ նստեց, բաց թողնելով իր նետն ու աղեղը, և հոգին յուզուած վշտերից:
Այստեղ վերջանում է բհագավադգի՜տա՜յի առաջին գլուխը, որի անունն է Արջունայի վիշտը։
Բ.
Սանջայան խօսեց.
Մինչդեռ գթով զգածուած և աչերն արտասուալից, թուլանում էր Արջունա, այսպէս խօսեց Կրիշնան:
Կրիշնան խօսեց.
Ո՞րտեղից է պատերազմի մէջ քո այս վրդովմունքը, որ