անարժան է Արիաներին, հակառակ երկնից և ամոթաբեր, ո՜վ Արջունա:
Մի՛ մեղկանար, Արջունա, դա քեզ վայել չէ. նետի՛ր սրտիդ ամօթալի թուլութիւնը և վե՛ր կաց, ո՜վ թշնամիների յաղթականը։
Արջունան խօսեց.
Ի՞նչպէս Բհի՜չմայի ու Դրոնայի դէմ, ո՜վ Կրիշնա, կռուի մէջ նետեր արձակեմ ես, որ պատուել պարտաւոր եմ նրանց։
Մեծայարգ անձնաւորութեանց սպանութեան փոխարէն՝ աւելի լաւ էր մուրացած հացով ապրել այս աշխարհում. բայց մինչև իսկ եթէ մի ագահ անձնաւորութիւն սպանէի ես, դարձեալ արիւնոտ հացով պիտի ապրէի։
Մենք չգիտենք, թէ որն է աւելի լաւ, յաղթել թէ յաղթուիլ։ Մարդիկ, որոնց սպանութիւնը պիտի տար մեզ ատել կեանքը, դրանք են կանգնած մեր դէմ . այն է Դհրատարաշտրայի որդիները։
Հոգիս համակուած գթութեամբ և մեղքի երկիւղով՝ քեզ եմ հարցնում, անգիտակ արդարութեան: Ո՞րն է լաւագոյն միջոցը. ասա՛ ինձ. ես քո աշակերտն եմ. սովորեցրո՛ւ ինձ իմ հարցը:
Որովհետև ես չեմ իմանում, թէ իսկի մի բան ինձանից կարող է վանել այս ցաւը՝ որ իմ զգայարաններս այրում է. մինչև իսկ եթէ ունենայի երկրի վրայ մի ընդարձակ թագաւորութիւն առանց թշնամու, նոյն իսկ Աստուածների տէրութիւնը:
Սանջայան խօսեց.
Այսպէս խօսեց Կրիչնային Արջունան և յայտնելով թէ «Ես չեմ կռուիլ, լռեց:
Այն ժամանակ խոսեց Կրիշնան ժպտալով, երբ երկու բանակների մէջտեղ վշտահար մնում էր Արջունան:
Կրիշնան խօսեց.
Դու լալիս ես նրանց՝ որոնց վրայ լալ պէտք չէ. թէև քո խօսքերը իմաստութեան խօսքեր են: Ոչ կենդանիներին են լալիս իմաստունները և ոչ մեռեալներին։
Չէ եղել երբէք, որ ես գոյութիւն չունենայի, ոչ էլ դու, ոչ էլ այս իշխանները. և երբէք չպիտի լինի, որ մենք դադրենք գոյութիւնից ապագայում:
Ինչպէս մահկանացու մարմնի մէջ յաջորդում են իրար