մանկութիւն, երիտասարդութիւն և ծերութիւն, նոյնպէս յետոյ հողին ստանում է մի նոր մարմին, և իմաստունը չի տագնապում այստեղ։
Տարրերի հանդիպումը, որ առաջացնում է ցուրտ, տաք, հաճոյք և ցաւ, ունի վերադարձ և երրէք չէ յաւիտենական: Տոկա՛ նրանց, ո՜վ Կունտի՜ի որդի.
Նա, որին չեն խռովում սրանք, նա, որ անխռով է թէ հաճոյքի և թէ ցաւի մէջ, նա մասնակից է դառնում անմահութեան,
Նա որ չկայ, չի կարող լինել և նա, որ կայ՝ չի կարող չըլինել. այս երկուսը ճանաչում են այն իմաստունները, որոնք ճանաչում են ճշմարտութիւնը։
Գիտցիր թէ անջնջելի է նա՝ որով գոյացել է այս ամրողջ տիեզերքը. ջնջումն անջնջելիին՝ ոչ ոք չի կարող առաջացնել:
Այս փոփոխելի մարմինները առաջանում են յաւիտենական, անջնջելի և անփոփոխական մի հոգուց: Կոուիր ուրեմն, ո՜վ Բհա՜րատա:
Նա, որ կարծում է թէ սպանում է, և նա որ կարծում է թէ սպանւում է, սրանք երկուսն էլ սխալւում են. նա չի սպանում, նա չի սպանւում։
Նա երրէք չի ծնւում, նա երբէր չի մեռնում. նա չի գորյացել, նա չի գոյանալու. անծին, անվախճան, յաւիտենական և անսկիզբն, նա չի մեռնիլ՝ երբ մեռցնեն մարմինը։
Նա որ անջնջելի, յաւիտենական, անծին և անվախճան գիտէ նրան, կարող է սպանել մէկին, կամ սպանել տալ։
Հին զգեստները ինչպէս հանում է մէկը՝ նորերը հագնելու համար, նոյնպէս հոգին հանում է հին մարմինները, ուրիշ նորերն հագնելու համար։
Նրան չեն թափանցում նետերը, նրան չի այրում բոցը, նրան չեն թրջում ջրերը, նրան չի չորացնում քամին։
Անթափանցելի, անկիզելի, անթրջելի, անչորանալ, յաւիտենական, ամենուրեք, անշարժ, անայլայլ, անեղծանելի:
Անտեսանելի, անճառելի, անփոփոխելի. ահա իւը ստորոգելիքը, եթէ դու նրան այսպէս գիտես, մի լար ուրեմն նրան։
Եթէ նրան գիտենայիր իսկ յատենականապէս ծնանելի և մահանալի, դարձեալ չպիտի լայիր նրան:
Որովհետև՝ ով ծնւում է պիտի մեռնի, և ով մեռնում է պիտի ծնուի. ինչ որ ուրեմն չի կարելի խափանել, լաց մի լինիլ նրա վրայ: