Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/29

Այս էջը սրբագրված չէ

ներիին: Բոլշևիկյան իշխանությունը չի կարող այդքան դրամագլուխ ստանալ երկրի ներսից, որպեսզի ի վիճակի լինի բավարարել աշխատավորության կարիքը դրամի նկատմամբ. բայց նա չպիտի կարողանա նաև դրամագլուխ ձեռք բերել դրսից օտար պետություններից այդ նպատակի համար: Ուրեմն վաշխառուներն էլ կմնան, թեև կարող է փոխվել նրանց անձնական կազմը. Կիրակոսը կթալանվի, կսպանվի, բայց վաշխառու կդառնա Մարկոսը՝ Կիրակոսին թալանողը կամ սպանողը, ինչպես այդ մենք տեսնում ենք այսօր բոլշևիկյան Ռուսաստանում:

Դառնանք այժմ առևտրին ու առևտրականներին:

Առևտուրը ներկայումս, շնորհիվ ապրանքների շատ մեծ պակասության և թղթադրամի արժեքի հարաճուն անկման, առհասարակ ստացել է սպեկուլյատիվ բնույթ: Դժվար է, և ես պիտի պնդեմ նույնիսկ, անկարելի է ասել, թե ո՞րտեղ է վերջանում առևտուրը և ո՞րտեղ սկսվում սպեկուլյացիան: Առևտրականն այսօր գրեթե նույն սպեկուլյանտն է:

Ի՞նչ պիտի անի բոլշևիկյան իշխանությունը առևտտրի և առևտրականների նկատմամբ: Պիտի գրավի առևտրականներից նրանց բոլոր ապրանքներն ու խանութները և ինքը աշխատի իր սեփական խանութներն ունենալ: Բայց նախ մեր երկրում մասնավոր. մարդկանց մոտ եղած ապրանքների քանակը շատ քիչ է: Այդ քիչ էլ որոշ զգալի մասը պիտի անհետանա կամ հալվի ապրանքները գրավելու և սովեական խանութ բանալու ժամանակ, ինչպես այդ եղավ բոլշևիկյան Ռուսաստանում՝ մի բան, որից հազիվ թե ավելի լավ կատարվի մեզ մոտ առևտրի նացիոնալիզացիան (ազգայնացում-պետականացումը): Մնացած մասը վերջապես պիտի երևան գա բոլշևիկյան պետական խանութներում և ծախսվի, սպառվի շատ ու շատ կարճ ժամանակում:

Իսկ երբ ծախվեց, վերջացավ ապրանքը, ո՞րտեղից և ի՞նչպես մեր երկիրն ապրանք պիտի հասցնեն մեր տնաբույս բոլշևիկները:

Բոլշևիկյան իշխանությունը չի ունենա խոշոր դրամագլուխ իր տրրամադրության տակ, որպեսզի կարողանա այդ դրամագլխով ապրանք ձեռք բերել արտասահմանում: Իր գրաված ու ծախած ապրանքի գինն այնքան չնչին պիտի լինի, որ նրանով անկարելի կլինի երկրի ապրանքային փոխանակությունը կատարել բավարար չափով ու եղանակով:

Ռուսաստանից չի կարելի ունենալ որևէ սպասելի, նա