Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/36

Այս էջը սրբագրված չէ

նում է և բաժանելու է Ռուսաստանը Տաճկաստանից: Դաշնակից պետության և առանձնապես Անգլիայի համար, որ ստեղծում են Հայաստանը, հայկական պետություն այն չափով արժեք կունենա, որ չափով վերջինս հակում չի ունենա ոչ դեպի Տաճկատասնը, ոչ էլ դեպի Ռուսաստանը:

Երբեք չպետք է մոռանալ, որ Հայաստանը չի ստեղծվում հանուն արդարության կամ մարդասիրության, այլ միմիայն քաղաքական նպատակներով: Իսկ այդ քաղաքական նպատակն է ծառայել իբրև պատնեշ Ռուսաստանի և Տաճկաստանի կամ համառուսական և համաիսլամական շարժման միջև:

Այդ պատճառով Հայաստանը մի անգամ ընդմիշտ պետք է դադարի գործիք լինելուց Ռուսաստանի ձեռքում: Ռուսական որևէ ազդեցություն չպետք է լինի այլևս Հայաստանի մեջ և Հայաստանի վրա:

Քաղաքական այն յուրահատուկ պայմաններում, որոնց մեջ կառուցվում է հայկական պետություն, միջազգային ուժերի փոխհարաբերության այն շրջանում, երբ վերջնականապես ձևավորվում է Հայաստանի քաղաքական բախտը, ոչինչ չկա ավելի վնասակար և, ես կասեմ նույնիսկ, կործանարար հայ ժողովրդի համար, քան այն կոյը և ստրկամիտ ռուսասիրությունը, որ այս կամ այն ձևով երևան է գալիս մեր քաղաքական կյանքում:

Վերջին երկու տասնյակ տարիների ընթացքում մեր բոլոր քաղաքական սխալների, սայթաքումների և հուսախաբությունների գլխավոր պատճառը եղել է մեր ազգային մոլեգին ռուսասիրությունը և ռուսական օրիենտացիան, որ ահագին վնասներ է տվել մեզ. անգամ վերջին երկու տարիների մեր անկախ գոյության ժամանակ:

Եվ եթե Վրաստանն ու Ադրբեջանը, որոնց միջազգային դրությունը մեզանից շատ ավելի խախուտ և աննպաստ էր, կարողացան քաղաքական խոշոր նվաումներ անել և մեզանից շատ ավելի ամրացնել իրենց դիրքը, դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ նրանք հակառուսական օրիենտացիան ունեին, – մի բան, որ միանգամայն համապատասխանում էր դաշնակիցնեիր և առանձնապես Անգլիայի շահերին:

Մինչդեռ Հայասանը կուրորեն շարունակում էր իր ռուսասիրական քաղաքականությունը, որ մեծամես կասկածներ էր հարուցում Անգլիայի ղեկավար շրջաններում: Դրանից առաջ էր