Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/47

Այս էջը սրբագրված չէ

նության, հենց որ Հ.Յ.Դ. Դաշնակցության Բաքվի Կենտրոնական կոմիտեն և Բաքվի Հայոց ազգային խորհուրդը համապատասխան հրահանգ տվին: Ինչու՞. որովհետև հայ ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ բոլշևիկյան իշխանությունն այն ժամանակ Բաքվում կոչված էր կատարելու այն մեծ գործը, որ կատարում էին թե Հ.Յ.Դ. Դաշնակցությունը և թե Հայոց ազգային խորհուրդը: Այդ մեծ գործը կռվին էր թրքական վտանգի դեմ:

Բոլշևիկները, թե ռուս, թե հայ, միամտություն ունեցան կարծելու, որ, եթե հայկական զորքերն այդքան հեշտությամբ ենթարկվեցին իրենց իշխանության, դա նշանակում է, թե նրանք բոլշևիկներ են արդեն և թե կարելի է նրան միջոցով անել այն ամենը, ինչ որ իրենց՝ բոլշևիկներին է հաճելի: Հաստատելով իրենց իշխանությունը գերազանցապես Հ.Յ.Դ. Դաշնակցության ռազմական ուժերի օգնությամբ, բոլշևիկները մանկամտորեն երևակայեցին, թե կարող են նույնիսկ Հ.Յ.Դ. Դաշնակցության հետ էլ վարվել այնպես, ինչպես վարվել էին Մուսավաթի հետ: Նրանք չքաշվեցին անգամ հայտարարելու իրենց պաշտոնական օրգանի բերանով, թե ջախջախված է մուսավաթը, այժմ էլ հերթը հասել է Դաշնակցության:

Այս բոլորը հետտևանք է այն բանի, որ բոլշևիկներն ավելի մեծ կարևորություն են տալիս ձևին, քան բովանդակության, որ նրանք երբեք չեն թափանցում իրերի և երևույթների խորքը: Այդ պատճառով 1918 թ. Բաքվում նրանք չհասկացան, որ նրանց «սովետական» իշխանությունը գոյություն ունի միմիայն Հ.Յ.Դ. Դաշնակցության բարի կամեցողությամբ: չկա այդ կամեցողությունը, չկան և նրանք, բոլշևիկները:

Եվ իրավ, երբ պարզվեց, որ սովետական Ռուսաստանի ի վիճակի չէ բավականաչափ ռազմական օգնություն հասցնելու Բաքվի տեղական ուժերին՝ հետ մղելու համար թուրք տաճկական գրոհը, Հ.Յ.Դ. Դաշնակցությունն ամենայն դիտավորությամբ տապալեց բոլշևիկների իշխանությունը Բաքվում և զինաթափ արեց զուտ բոլշևիկյան ուժերը:

Եթե մենք դառնանք այժմ Ադրբեջանում նորերս տեղի ունեցած հեղաշրջման կտեսնենք, որ այդ հեղաշրջումը ըստ էության շատ քիչ է տարբերվում 1918 թ. մարտին կատարված սովետական հեղաշրջումից: Միայն դերերն են փոխվել: Այն ժամանակ հայերն էին, որ թյուրքերի դեմ կռվելու համար դիմել էին ռուս բոլշևիկի օգնության: իկս այս անգամ թուրքերն են,