Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 10.jpg

Այս էջը սրբագրված չէ

ցիին լքել իրենց սոցիալիստական դիրքերը մեկը մյուսի հետևից, և իրենց բոլոր ճիգերը ուղղեցին մի նպատակի՝ իրենց իշխանության ամրապնդման: Բայց իշխանության ամրապնդումը մի պետության մեջ գերազանցապես կախված է այն բանից, թե որ չափով իշխող կուսակցությունն իրացնում է պետության ռեալ և ոչ ցնորական շահերն ու պահանջները: Եվ բնական է, որ բոլշևիկներն ևս, ենթարկվելով պատմության երկաթե օրենքներին, հարկադրված պիտի լինեին թողնել իրենց խմբակցական նպատակները և պաշտպանել այն շահերը, որ առաջադրում է ռուս պետությունը, ընդառաջ գնալ այն պահանջներնին, որ անում էր իշխանության՝ ռուս ժողովուրդը, ռուս ազգը:

Եվ ահա այսպես ծայրահեղորեն կոսմոպոլիտական (աշխարհաքաղաքացիական) կուսակցությունը դարձավ իր էությամբ մի ազգային ռուսական և նույնիսկ ռուս իմպերիալիստական կուսակցություն:

Իշխանությունն ամրացնելու և Ռուսաստանի միջազգային դրությունը փրկելու համար էր, որ բոլշևիկները, երես դարձնելով իմպերիալիստական Արևմուտքից, դիմեցին պանիսլամիստական Արևելքին, այսինքն՝ Արևելքի ամենահետադեմև արյունարբու ուժի օգնության: Սա չէր խանգարում, որ այստեղ էլ պահպանվեր սոցիալիստական, կոմունիստական ֆրազեոլոգիան՝ սա չէր խանգարում, որ «կարմիիր» նշանաբանների և ֆրազների տակ թաքնվեիին ամենասև ձգտումներ:

Եվ այս աղաղակող հակասությունը ծածկելու համար բոլշևիկները ստղծեցին մի ամբողջ թեորիա, որով նրանք ձգտում էին ապացուցել, թե հեղափոխությունն ու սոցիալիզմը շատ ավելի նպաստավոր հող ունեն արևելյան հետամնաց երկրներում, քան արևմուտքի կապիտալիստական երկրների մեջ: Այսպիսով բոլշևիկների կոմունիզմը, որ սկզբում ձգտում էր դեպի առաջ, դեպի ավելի կատարյալ տնտեսակարգ, քան կապիտալիստականն է, իջավ մինչև նախնական կոմունիզմը, իր հայացքն ուղղեց դեպի հետ, գնաց ամենաթույլ դիմադրության ճանապարհով:

Սխալ պիտի լիներ բոլշևիկների մղումը դեպի Արևելք բացատրել միայն քաղաքական նպատակներով: Այստեղ անշուշտ խոշոր դեր են կատարում նաև սոցիալական մոտիվները: Բոլշևիկական կոմունիզմը, որ հետամնաց Ռուսիայում ի վերջոց վերածվեց նախնական կոմունիզմի, բնականաբար ամենից