Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 12.jpg

Այս էջը սրբագրված չէ

կաբոլշևիկյան ուժերին, բայց և միևնույն ժամանակ իրենց քաղաքական դիվային խաղերով շատ էական օգնություն են հասցրել նաև բոլշևիկներին: Վերջինները, զգալով ու գիտակցելով, որ առանց դաշնակինցների հետ համաձայնության գալու, անկարելի է վերջ դնել քաղաքացիական կռվին Ռուսաստանում, բազմաթիվ անգամներ դիմեցին նրանց և խոստացան ամեն տեսակի զիջումներ ու արտոնություններ, միայն թե իրնեց հանգիստ թողնեն: Եվ բոլշևիկների արևելյան քաղաքականությունը ուրիշ բան չէ, եթե ոչ միջոց սպառնալու դաշնակիցներին, որպեսզի սրանք վերջապես ուշադրություն առնեն բոլշևիկների դիմումները, ճանաչեն նրանց և քաշտություն կնքեն նրանց հետ: Ուրիշ խոսքով՝ բոլշևիկների արևելյան դավերը միայն ապացույց են նրանց քաղաքական անզորության ու սնանկության:

Ով հետևել է բոլշևիկների դիվանագիտական ճիգերին, նա չէր կարող չնկատել, որ բոլշևիկների գերագույն տենչանքն է արժանանալ վերջապես հզոր պետության ողորմածության: Եվ պետք է քաղաքական մանուկ լինել կարծելու համար, որ դաշնակիցները չեն կարող, երբ որ կամենան, զսպել բոլշևիկներին և ստիպել նրանց կանգնելու այնտեղ, ուր որ իրենք կմատնանշեն: Ռուսաստանի քաղաքացիական կռվի այն բոլոր վայրկյաններին, երբ կռվող կողմերը ուժեղացել են ավելի, քան ցանկալի է եղել դաշնակիցներին կամ սպառնացել են արդեն այն շրջաններին, որոնք քաղաքական մեծ կարևորություն են ունեցել դաշնակիցների համար, դաշնակիցները միշտ գտել են միջոցներ (կամ դիվանագիտական խաղերով կամ նորանոր ճակատներ ստեղծելով) հաղթող ուժի առաջն առնելու:

Բավական է վերհիշել միայն պատերազմական իրադարձության ընթացքը վերջին երկու տարվա մեջ ռուսական նախկին կայսրության սահմաններում, որպեսզի պարզ լինիի այդ: Երբ անցյալ տարի աշնան Դենիկինի զորքերը մտնում էին Մոսկվա, թվում էր, թե ամեն ինչ վերջացած է արդեն, թե բոլշևիկների օրերը հաշված են արդեն: Բայց հանկած, հյուսիսային ճակատը անգլիացիները թողեցին ու հեռացան, հանկարծ Մերձբալթյան ճակատում ինչ-որ խորհրդավոր անցքերը պատահեցին ի նպաստ բոլշևիկնեիր, Լեհաստանն ու Ռումինիան, որոնք սկսել էին կռիվներ բոլշևիկների դեմ, հանկարծ կան առան անհասկանալի պատճառով և վերջապես Դենիկինի հետևում՝ Ուկրաինայում, երևացին զանազան ուժեղ պարտիզանական խմբեր, որոնք