Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 17.jpg

Այս էջը սրբագրված չէ

մենակ անել իրենց դժբախտ երկրի գլխին և մի լավ դաս տալ «ճահճացած» Արևմուտքի հաստագլուխ սոցիալիստտներին, թեև վերջիններից էին նրանք յուրացրել սոցիալիզմի տարրական հիմունքները:

Կապիտալիստական դասի ձեռքից աննախնթաց բռնություններով խլեցին արտադրության բոլոր միջոցները և ամբողջ տնտեսության ղեկավարություն հանձնեցին ընչազուրկ տարրերին թե քաղաքներում և թե գյուղերում: Հետևանքն եղավ այն, որ մարդիկ, որոնք իրենց հոգեբանությամբ դեռ ստրուկներ էին, ծույլ և տգետ, փոխանակ զարկ տալու արտադրության, գերադասեցին սպառել այն, ինչ որ հեշտությամբ ընկնում էր նրանց ձեռքը: Ինչու՞ աշխատել, քանի որ կարելի է վայելել: Երեկ ուրիշներին («բուրժույներն») էին վայելում, այսօր էլ մենք կվայելենք, – այս էր իշխող մտայնությունն այն բոլոր հողազուրկ և տգետ մասսաների, որոնք գնում էին բոլշևիկների հետևից:

Երենց իշխանությունները ամրապնդելու գերագույն մտահոգությամբ տարված՝ նրանք հարկադրված էին հագուրդ տալ ամբոխի ամենաստոր բնազդներին ու ախորժակներին: Այդ կազմակերպված թե անկազմակերպ թալանի հետևանքով աշխատանքի արտադրողականությունը (производительность) ընկավ չտեսնված չափերով թե քաղաքում և թե գյուղերում: Բազմաթիվ գործարաններ կամ բնավ ոչինչ կամ գրեթե ոչինչ չէին արտադրում, թեև նրանք ունեին բազմահազար բանվորներ, որոնք ապրուստի միջոցներ և թալանի հնարավորություններ էին ստանում բոլշևիկյան կառավարությունից: Այդ բանվորները հետզհետե կազմեցին մի արտոնյա դասակարգ, որ շատ խոշոր ծառայություն էր մատուցանում բոլշևիկներին, դառնալով հենարան նրանց միահեծան տիրապետության համար:

Գյուղում այդ տիպի բանվորների դերը կատարում էին ընչազուրկ, աղքատ գյուղացիները (այսպես կոչված бѣднота,ն), որոնց քմահաճույքին էին հանձնել բոլշևիկները մնացած գյուղացիների (այսինքն՝ նրանց ճնշող մեծամասնության) ոչ միայն գույքը, այլ և կյանքը: Այսհողի վրա ծագեցին զարհուրելի արյունահեղություններ, ջարդեր և պոգրոմներ հսկայական տարածությունների վրա: Հողատեր, բայց աշխատավոր գյուղացիությունը ցույց տվեց այնպիսի հերոսական դիմադրություն բոլշևիկներին և նրանց հովանավորած աղքատներին, որ Լենինը ի վերջո ստիպված եղավ, իր իշխանությունը չկորցնելու համար,