Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 20.jpg

Այս էջը սրբագրված չէ

վարարարել լայնածավալ երկրի միլիոնավոր կարիքները:

Ահա թե ինչու հաշտությունը կապիտալիստական Եվրոպայի ու Ամերիկայի հետ դառել է այսօր Ռուսաստանի ամենաաղղակող և ամենահրամայական պահանջը: Բոլշևիկների գոյությնա հարցը մեծապես կախված է այն բանից, թե որքան շուտ և որքան հաջող կերպով նրանք պիտի կարողանան հաշտություն կնքել կապիտալիստական հզոր երկրների հետ: Բոլշևիկների բախտի բանալին այսռր ամբողջովին գտնվում է դաշնակից պետության ձեռքում:

Եվ բոլշևիզմը, պատմության երկաթե անհրաժեշտությամբ և անխուսափելիությամբ, պիտի ջախջախվի ու ճզմվի, եթե նա գլուխ չխոնարհի կապիտալիստական աշխարհի առաջ և չհրաժարվի իր կործանարար ցնորքներից և էքսպերիմենտներից:

V
Ի՞նչն է սոցիալիզմը

Բոլշևիզմի ֆրազեոլոգիան սոցիալիստական է, բայց նրա էությունը և պայքարի մեթոդները միանգամայն հակառակ ժամանակակից գիտական սոցիալիզմին: Բոլշևիզմը սպառողական սոցիալիզմ է, նախնական կոմունիզմ: Նրա իդեալի իրական աղբյուրը ոչ թե ապագան է, այլ անցյալը, ոչ թե առաջադեմ Եվրոպան է, այլ հետադեմ Ասիան:

Բայց ի՞նչ է սոցիալիզմը:

Սոցիալիզմն ամենից առաջ և գերազանցապես ավելի բարձր, ավելի կատարյալ տնտեսակարգ է, քան այն կապիտալիստականը, որ տիրում է այսօր աշխարհիս ամենակուլտուրական և ամենաերջանիկ երկրներում (Անգլիա, Ամերիկա, Գերմանիա և այլն): Որևէ տնտեսակարգի բարձրությունը և առավելությունը կարելի է չափել աշխատանքի արտադրողականության աստիճանով: Առայժմ մարդկությունը չի կարողացել ստեղծել ավելի բարձր տնտեսությունը, քան այն, որ գոյություն ունի այսօր կապիտալիստական կոչված պետության մեջ: Ինչու՞: Որովհետև կապիտալիստական խոշոր տնտեսության մեջ է հաջողվել բարձրացնել աշխատանքի արտադրողականությունն այն աստիճան, որին չի հասել և ոչ մի այլ տեսակի տնտեսությունը: Իսկ կապիտալիստական խոշոր տնտեսության մեջ ամենամեծ դերը կատարում են արտադրության միջոցները, այսպես կոչված մնայուն կապիտալը: Արտադրության այն միջոցները, որոնք գիտության և