Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 23.jpg

Այս էջը սրբագրված չէ

սական հետևանքներ կարող է տալ սոցիալիստական հասարակարգի անմիջական հաստատման փորձը մեր երկրում:

Հայաստանում արդյունաբերական խոշոր կապիտալ չկա բնավ:

Հայ ժողովուրդը եթե ունիի մի փոքրաթիվ կապիտալիստական դաս, նա էլ գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Պոլսում, Իզմիրում, Եգիպտոսում և այլուր: Այդ դասը սեփականազուրկ անել մենք չենք կարող. հետևաբար չենք կարող խլել նրանց ձեռքից նրա արտադրության մեծարժեք միջոցները:

Իսկ Հայաստանի ներսում եղած կապիտալը վաշխառուական է և առևտրական գերազանցապես: Այդ կապիտալը՝ ապրանքներ, դրամ, մեծ չէ, և հեշտ է հափշտակել այն, բայց ավելի հեշտ է սպառել այն:

Սակայն ի՞նչ կշահի դրանից մեր աշխատավորությունը և մեր երկիրը:

Ռուսաստանի բոլշևիկյան փորձը ցույց տվեց, որ պատրաստի ապրանքներն ու մասնավոր մարդկանց մոտ եղած դրամը, սոցիալիզացիայի դեպքում, ընկնում է այն մարդկանց ձեռքը, որոնք զենք ունեն և ճարպիկ ու ավազակ են: Իսկ մնացած չնչին մասն էլ հալվում է զանազան «սովետական» կոչված խանութներում:

Հետևաբար ի՞նչ պիտի ընկնի հայ աշխատավորության ձեռքը: Գյուղերում՝ ոչինչ: Իսկ քաղաքներում շատ և շատ չնչին բան, որ նա կսպասի ամենաշատը մեկ ամսվա ընթացքում:

Հետո՞: Հետո նրա դրությունն ավելի ևս կվատթարանա և նույնիիսկ անհուսալի կդառնա: Ինչու՞: Որովհետև մեր երկրում չկա արդյունաբերական կապիտալ, որ կարելի լիներ սոցիալիզացիայի ենթարկել և որի միջոցով հնարավոր լիներ հիմնապես բարելավել, բարձրացնել աշխատավորության տնտեսական վիճակը ու ստեղծել իսկապես սոցիալիստական կարգեր: Տնտեսական տեսակետով մենք առնվազն մեկ-երկու դար հետ ենք մնացել ժամանակակից Անգլիայից:

Մեր երկիրը ոչ միայն զուրկ է սոցիալիստական տնտեսկարգի գլխավոր նախապայմանից՝ արդյունաբերական կապիտալից, այլ նա չունի նույնիսկ բավականաչափ դրամագլուխ, որպեսզի իր սեփական միջոցներով վերականգնի ավերված տնտեսությունները, ոտքի կանգնեցնիի հարյուր հազարավոր գաղթականներին, որոնք՝ թալանված ու անոթը՝ սպասում են այն երջա-